ՀՀ գլխավոր դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ Այն գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` դատախազության մասին օրենքի հիման վրա։
Դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Հայաստանի դատախազությունն իր գործունեության մեջ առանձնակի տեղ է հատկացնում միջազգային իրավական կապերի ամրապնդմանը եւ հանցավորության դեմ պայքարում այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցության սերտացմանը:
Դատախազությունն անդամակցում է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների Կոորդինացիոն խորհրդին, 1999 թվականից հանդիսանում է Դատախազների միջազգային ասոցիացիայի, իսկ 2005 թվականից Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսի լիիրավ անդամ: Միաժամանակ ակտիվորեն մասնակցում է միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին, փորձում երկկողմանի համաձայնագրերով կարգավորել հարեւան եւ ընդհանրապես այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցությունը:
ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցում է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
Գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյան
Հասցե՝ ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 5
Հեռ.` (+374 10) 51-16-50
Ֆաքս` (+374 10) 51-16-46
Էլ. հասցե` info@prosecutor.am
Կայք՝ www.prosecutor.am