«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան և նպատակներն են հանրային կապերի, պետական մարմինների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման և տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը, զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր և թեմատիկ դիտարկման ու վերլուծության իրականացումը, ուսումնասիրություններ և դիտարկումներ կատարելը զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ՝ նրանց տպաքանակների, իրացման ծավալների և ծածկույթների, բազմազանության, թափանցիկության և այլ խնդիրների շուրջ, հանրային կապերի և տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը և նախաձեռնություններով հանդես գալը` զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման հետ կապված։
ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համագործակցում է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը:
Տնօրեն` Արա Սաղաթելյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օրբելի եղբայրների փող., 23 շենք
Հեռ.` +374-60-407040