կամ
Կազմակերպություններ
Քվանտ վարժարան
«Քվանտ» վարժարանը Հայաստանի առաջին ոչ պետական դպրոցն է, 2011 թվականից նաև Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» (The International Baccalaureate – IB) ծրագիրն իրականացնող հայկական առաջին դպրոցը: Հիմնադրվել է 1991 թվականի սեպտեմբերին: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները՝ նաև ՄԲ-ի կողմից տրվող ավարտական վկայական` ՄԲ դիպլոմ:

Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ։ Վարժարանում աշխատում է շուրջ 90 մանկավարժ, որոնցից մոտ 35-ը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Նրանց մի մասը միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում:

Oժտված երեխաներ հայտնաբերելու և նրանց հետագա ուսումը հովանավորելու նպատակով Երևանի պետական համալսարանը և «Քվանտ» վարժարանը 1996 թվականից սկսած «Մաթեմատիկա» առարկայից կազմակերպում են մրցույթ` 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար: Հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու սովորելու վարժարանում հատուկ ծրագրով, իսկ առավելագույն միավորներ ձեռք բերած աշակերտներն արժանանում են կրթաթոշակի։

«Քվանտ» վարժարանի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Տնօրեն՝ Ռոբերտ Վարդանյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 23/2
Հեռ.` +374 (10) 46-03-91 +374 (10) 42-22-17 +374(91)232951
Էլ. հասցե` info@quantum.am
Կայք՝ www.quantum.am
Հայտարարություններ
«Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Քվանտ» վարժարանին անհրաժեշտ է «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչ:
«Հայոց և համաշխարհային պատմություն» առարկաների ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Քվանտ» վարժարանին անհրաժեշտ է «Հայոց և համաշխարհային պատմություն» առարկաների ուսուցիչ:
«Անգլերեն» առարկայի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Քվանտ» վարժարանին անհրաժեշտ է «Անգլերեն» առարկայի ուսուցիչ:
«Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Քվանտ» վարժարանին անհրաժեշտ է «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք: