«ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին: «ՌԵՍՈ» անվանումը հապավում է, որը նշանակում է ռուս-եվրոպական ապահովագրական ընկերություն (Русско-Европейское страховое общество):
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «ՌԵՍՈ խմբի» անդամ: Վերջինս ստեղծվել է 2004 թվականին և այսօր իր մեջ ներառում է ավելի քան 20 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային և լիզինգային ոլորտներում: Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ապահովագրության հետևյալ տեսակները` ֆինանսական ռիսկերի, գույքի, առողջության, տրանսպորտային միջոցների և պատասխանատվության ապահովագրություն:
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն պարբերաբար մասնակցություն է ունենում նաև հասարակական, բարեգործական և սոցիալական ծրագրերի:
«ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:
Գործադիր տնօրեն` Սամվել Գրիգորյան
Հասցե` Հայաստան, Երևան, Կոմիտասի պող., 62 շենք
Հեռ.` +374-60-275757
Էլ. հասցե` info@reso.am
Կայք` www.reso.am