կամ
Կազմակերպություններ
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիր
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը» ստեղծվել է 1990 թվականին` որպես շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման, ինչպես նաև շնորհալիության խնդիրներով զբաղվող հաստատություն: Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված, համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:

Ճեմարանի գլխավոր նպատակներն են Ազգային դպրոցի ոգու և լավագույն ավանդույթների վերականգնում և շարունակումը ինչպես նաև ընդունակ և շնորհալի երեխաների բացահայտումը, նրանց կարողություններին համապատասխան մակարդակով կրթության գործի կազմակերպումը:

«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի» հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Ալիխանյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 35 շենք
Հեռ.` +374-10-640102, +374-10-640787
Էլ. հասցե` info@shirakatsy.am
Կայք՝ www.shirakatsy.am
Հայտարարություններ
«Աշխարհագրություն» առարկայի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր ՓԲԸ-ին անհրաժեշտ է «Աշխարհագրություն» առարկայի ուսուցիչ:
«Քիմիա» առարկայի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին անհրաժեշտ է «Քիմիա» առարկայի ուսուցիչ:
Արվեստի ամբիոնի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին անհրաժեշտ է արվեստի ամբիոնի ղեկավար:
«Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին անհրաժեշտ է «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: