կամ
Կազմակերպություններ
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից՝ 2006 թվականին:
Կենտրոնը ներառում է Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955 թ.), Օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1957 թ.), Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (հիմնադրվել է 1994 թ.):

Այժմ կենտրոնն ունի 284 աշխատակից, այդ թվում 189 գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ 2 թղթ.անդամ, 19 դոկտոր, 83 գիտության թեկնածու: Կենտրոնը, Հայկական քիմիական ընկերության հետ համատեղ, կազմակերպել է միջազգային մասնակցությամբ գիտաժողովներ` «Նոր նյութեր և պրոցեսներ» (2010 թ.), «Հաջողություններ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» (2012 թ.), «Ձեռքբերումներ և խնդիրներ» (2014 թ.) ինչպես նաև, ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ «Ցածր ջերմաստիճանային քիմիա» 8-րդ միջազգային գիտաժողովը (2010 թ.), «Քիմիան այսօր» Երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային գիտաժաղովը(2014 թ.):

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը:

Գլխավոր տնօրեն` Վիգեն Թոփուզյան

Հասցե` ՀՀ, Երևան, Ազատության պող., 26 շենք
Հեռ.`+374-10-288334
Էլ. հասցե` nanraifok54@mail.ru
Կայք` www.stcopc.sci.am
Հայտարարություններ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր: