«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը ապահովում է հետազոտություններ հետևյալ ոլորտներում՝ արդյունաբերական բիոտեխնոլոգիա, բժշկականճարտարագիտություն, բիոքիմիա, բիոինֆորմատիկա, բնապահպանական բիոտեխնոլոգիա, էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտություն, կրթական գիտություններ, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն, մաթեմատիկա, մաթեմատիկական գիտություն և ճարտարագիտություն, մեխանիկա,նանոտեխնոլոգիաներ, տեղեկատվական գիտություն, քվանտային համակարգչային գիտություն, ֆիզիկա, Forensic (գիտահետաքննչական) գիտություն:
Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները, արևային և հեռահաղորդակցության սարքերը, կրթական լաբորատորիաները և այլն:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Հիմնադիր տնօրեն՝ Վահան Շաքարյան
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Ազատության փ. 27, #603
Հեռ.` (+374 11) 21 90 18
Էլ. հասցե `info@tsd.am
Կայք՝
www.tsd.am