Տեղեկատվական կենտրոնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Յուքոմ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Տեղեկատվական կենտրոնի մասնագետ:
Աշխատանքային օրեր
Հերթափոխային
Աշխատանքի նկարագրություն
- Արդյունավետ և ժամանակին հեռախոսով պատասխանել բաժանորդների հարցերին
- Գրանցել բաժանորդների խնդիրներն ու առաջարկել լուծման տարբերակներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փոխանցել համապատասխան բաժիններ
- Հետևել բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ իր գործունեության և արդյունքների վերաբերյալ անմիջական ղեկավարին
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Քաղաքավարություն/ հաճախորդին ուղղվածություն
- Ուղղվածություն արդյունքին
- Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.12.2014թ.