Հայաստանում «ՎՏԲ»-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես «ViSA International» միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, «ԱրՔԱ» լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ: 2013 թվականի սեպտեմբերին «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը միացել է նաև «MasterCard» միջազգային վճարային համակարգին որպես «Issuer» և «Acquirer» միաժամանակ:
2009 թվականին «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բանկին շնորհել է ВВ «Կայուն» վարկանիշ (ՀՀ վարկանիշին համապատասխան):
«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հետ համագործակցում են
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման,
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները և
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Ղեկավար` Յուրի Գուսև
Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մոսկովյան փ. 35, 68-73 ոչ բնակելի տարածքներ
Հեռ./Ֆաքս՝ (+374 10) 56-55-78
Էլ. հասցե՝ headoffice@vtb.am
Կայք՝ www.vtb.am