կամ
Կազմակերպություններ
Հայաստանի գրողների միություն
Հայաստանի գրողների միությունը ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության հետ միաժամանակ՝ 1934 թվականի օգոստոսին։ Հիմնադիր համագումարում վարչության նախագահ է ընտրվել Դրաստամատ Սիմոնյանը։

2002 թվականին հիմնադրվել է ՀԳՄ հրատարակչությունը, սկսել է հրատարակվել երիտասարդ գրողների «Մուտք» (2003-2007 թթ.) մատենաշարը։ Գրական գործող պարբերականների շարքում («Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա» (2012-ից վերանվանվել է «Լիտերա»), «Նոր-Դար») ավելացել են «Արտասահմանյան գրականություն», «Գրականագիտական հանդես» (2004 թ., ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ), «Գրական մունետիկ» հանդեսները, «Սատիրիկոն» երգիծաթերթը (հետագայում դարձել է երիտասարդական թերթ՝ «Գրեթերթ»), «Ցոլքեր» (2005 թ.) մանկապատանեկան և «Լուսապսակ» (մինչև 2009 թ.) մանկական հրատարակությունները։ Սկսել է գործել նաև cultural. am երիտասարդական ժամանակակից արվեստի և գրականության կայքը։

Հայաստանի գրողների միության հետ համագործակցում են ԵՊՀ հայ բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

Նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 3
Հեռ.՝ (+374 10) 56-38-11
Էլ. հասցե՝ info@wua.am
Կայք՝ www.wua.am
Հայտարարություններ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: