«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության կոչումն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը: «Վորլդ Վիժնն» աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի և մայրաքաղաք Երևանի ավելի քան 200 համայնքներում` օժանդակելով շուրջ 32000 երեխաների և նրանց ընտանիքներին: Կազմակերպության ծրագրերն ուղղված են առավել խոցելի երեխաների կայուն բարեկեցությունն ապահովելուն:
«Վորլդ Վիժն» Հայաստանի հետ համագործակցում են
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը,
Սոցիոլոգիայի և
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետները:
«Վորլդ Վիժն» մանկական զարգացման կենտրոնի հետ համագործակցում է
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1
Հեռ.` (+374 10) 749118, 749119
Էլ. հասցե` wvarmenia@wvi.org
Կայք՝
www.wvarmenia.am