«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին և համախմբում է կենսագիտության տարբեր ուղղություններով մասնագիտացող և գիտահետազոտական աշխատանք իրականացնող ավելի քան 170 երիտասարդ կենսաբանի:
Կազմակերպության առաքելությունն է համախմբել երիտասարդներին, նրանց գաղափարները՝ կենսաբանությանն առնչվող գիտական, կրթական և բնապահպանական ծրագրերը իրականացնելու նպատակով:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Նախագահ՝ Արսեն Գասպարյան
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Չարենցի փող. 40
Էլ. հասցե` info@yba.am
Կայք՝ www.yba.am