Արևիկ Պռազյան
Ծրագրային աշխատանքների համակարգող
Ծնվել է 1991 թ. հոկտեմբերի 6-ին Երևանում:
1998-2008թ.թ. սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան Ν10 միջն. դպրոցը:
2000-2007թթ. սովորել է Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
2008-2012թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժին (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-յի ամբիոն):
2012-2014թթ. ընթացքում սովորել նույն բաժնի մագիստրատուրայում:
2016թ.ից ԵՊՀ ասպիրանտ է:
Ուասնողական վեց տարիների ընթացքում եղել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի սան:Ակտիվորեն մասնակցել է բոլոր միջոցառումներին, հանդես է եկել անհատական կատարումներով: Մասնակցել է ԵՊՀ Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված <<Երիտասարդ ստեղծագործողների մրցույթ>>-ին, մի քանի բանաստեղծություններ տպագրվել են <<Գրական համալսարան>> գրքում (2012թ.):
Մասնակցել է տարբեր գիտաժողովների, ինչպես՝ 2014թ. փետրվարի 21-23-ը Ծաղկաձորում տեղի ունեցած <<Ջրբաժան:60-70-ականների արվեստագետների սերունդը>> խորագրով միջազգային գիտաժողովին՝ <<Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտի) արվեստը>> զեկուցումով, իսկ 2014թ. ապրիլի 28-30-ին ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանին՝ <<Դիմանկարը Էդուարդ Իսաբեկյանի արվեստում>> զեկուցումով:
2016թ. մասնակցել է Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-յի ամբիոնի 20-ամյակին նվիրված գիտաժողովին` <<Հայկական եկեղեցական հագուստի օրինակները Կիլիկիան մանրանկարչական արվեստի օրինակներով>> զեկուցումով:
2018թ. Էրազմուս + կրթական փոխանակման ծրագրի շրջանակներում կատարել է եռամսյա հետազոտություն Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում (Լյուվեն լա-Նով)` պրոֆեսոր Բերնարդ Կուլիի ղեկավարությամբ:
2014 թ-ի Մարտի 10-ից աշխատում է ԵՊՀ մշակույթի կենտրոնում` որպես ծրագրային աշխատանքների համակարգող:
2018 և 2019 թթ. դասախոսել է <<Հայ տարազի արվեստ>> առարկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում: