Կարեն Սարգսյան
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և կամերային նվագախմբի գեղ. ղեկավար
Կարեն Սարգսյանը ծնվել է 1952թ. Հայաստանում, երաժշտական կրթությունը սկսել է որպես թավջութակահար, այնուհետև ավարտելով Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի երաժշտական ֆակուլտետը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը` երկար տարիներ ղեկավարել է բազմաթիվ երգչախմբեր Հայաստանում և արտասահմանում:
1989թ. հիմնադրել է տղամարդկանց երգչախումբ, որն իր բարձրակարգ կատարումներով հիացրել է մի շարք երկրների ունկնդիրներին:
1991-93թթ. Կ.Սարգսյանն աշխատել է գերմանական «Վիսբադեն-Զոնենբերգ» երգչախմբի հետ` որպես հրավիրյալ խմբավար: Հանդես գալով բազմաթիվ երկրներում` պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ներկայացրել է հայկական խմբերգային արվեստը: Աշխատել է նաև Սփյուռքում` իր փորձն ու գիտելիքները հաղորդելով Ավստրալիայի, Գերմանիայի, Սիրիայի հայկական համայնքների արվեստասեր հասարակայնությանը:
1993 թ-ից ղեկավարում է Երևանի օպերային թատրոնի երգչախումբը: Կարեն Սարգսյանը մեծապես նպաստել է օպերային ներկայացումների բազմաթիվ բեմադրությունների հաջողությանը:
2006թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:
2006 թ-ից Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է: