Ռուբեն Կարասեֆերյան
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի խմբավար
Ծնվել է 1980 թ-ի ապրիլի 27-ին Երևանում: 1987 թ. ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին, որը գերազանցությամբ ավարտել է 1996 թ.: Երաժշտական դպրոցում ուսման տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ համերգների և փառատոների, արժանացել Ա. Բաբաջանյանի և Ի.Ս. Բախի անվան մրցանակների դափնեկրի կոչման:
1996 թ. ընդունվել է Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի խմբավարության բաժինը, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել ասպիրանտուրայում և ավարտել այն 2002 թ-ին: Մասնակցել է բազմաթիվ պրոֆեսիոնալ երգչախմբերի աշխատանքին` մասնավորապես Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կազմում:
2005 թ-ին, որպես «Զվենոչոկ» մանկական երգչախմբի ղեկավար, դարձել է Ուկրաինայում կայացած միջազգային մրցույթի դափնեկիր:
2007-2011 թթ. սովորել է Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի սիմֆոնիկ դիրիժորության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն: Ներկայումս աշխատում է նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես խմբավար և դերասան:
2006 թվականից Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախմբի խմբավարն է: