Անի Հարոյան
ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթի գեղ. ղեկավար
Ծնվել է 1986 թ. հոկտեմբերի 22-ին Երևանում: Ունի 7-ամյա երաժշտական կրթություն:
2005-2009թթ. սովորել է Երևանի պետական ջազային ինստիտուտի պարարվեստի բաժնում:
թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
2005-2009թթ. դասավանդել է Խարբերդ գյուղի միջնակարգ դպրոցում որպես պարուսույց:
2007թ.-ից աշխատում է Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոն»-ում որպես մենապարուհի:
2012թ.-ից մինչ օրս աշխատում է Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնում որպես պարուսույց:
Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում` Լիբանանում, Թեհրանում, Իսֆահանում, ՌԴ տարբեր քաղաքներում, Ղազախստանում, Ուկրաինայում:
2017 թվականից ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է: