Նորայր Շահբազյան
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կիթառահարների խմբի գեղ. ղեկավար
Նորայր Հայկազի Շահբազյանը ծնվել է 1955 թ. հունվարի 9-ին Երևանում:
Մասնագիտական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի երաժշտական-մանկավարժական ուսումնարանում: 1979 թ. ավարտելով լարային բաժինը, անցել է աշխատանքի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես կոնտրաբասիստ: Ուսման տարիներին զբաղվել է նաև մանկավարժությամբ`.Երևանի, Հրազդանի, Արտաշատի դպրոցներում կազմակերպել է կիթառի ուսուցման դասընթացներ: 1983 թ. անցել է ակումբային աշխատանքի: Ընդունվել է Երևանի տնաշինական կոմբինատի արհմիութենական ակումբ և աշխատել մինչև 1992 թ., խմբավարի, գեղմասվարի, ակումբի տնօրենի պաշտոններում:
1990 թ. ընդունվել է Լենինգրադի Մշակույթի բարձրագույն դպրոց: Սովորել է Մշակութային դաստիարակության ֆակուլտետում: Երաժշտական-մանկավարժական գործունեությանը զուգահեռ, զբաղվում է նաև հրապարակախոսությամբ, գրական աշխատանքով: Տպագրվել է հայաստանյան և արտասահմանյան պարբերականներում / ՚Երկիրՙ, ՚Ազգՙ, ՚Գարունՙ, ,,Голос Армении,,/Երևան/ , ,,Ноев ковчег,,/Москва/, ,,Orer,, /Praha/...
2014 թ. աշխատում է ԵՊՀ Մշակույթի կենտրոնում` որպես խմբավար: Կազմակերպել և ղեկավարում է ՚Բարդՙ երաժշտախումբը: