Սարգիս Բաժբեուկ- Մելիքյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի YSU BAND-ի գեղարվեստական ղեկավար

Ծնվել է 1990թ․ հուլիսի 11-ին Երեւանում, ժառանգական արվեստագետների ընտանիքում: Պապը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, հայ դասական նկարչության հիմնադիրներից է:
•1996-2003թթ․ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում:
•1997-2006թթ․ սովորել է Ա. Պուշկինի անվան դպրոցում:
•2006թ․փոխադրվել է Երեւանի Ճարտարապետության եւ Շինարարության Ազգային Համալսարանին կից քոլեջ, իսկ 2007-2011թթ․ եղել է նույն համալսարանի ուսանող:
•2015թ․ գերազանցությամբ ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական
Կոնսերվատորիան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռաֆայել Ակոպյանցի ակադեմիական վոկալի դասարանը:
•2017թ․ ստացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական արվեստի մագիստրոսի կոչում: Միաժամանակ ակադեմիական երգեցողության դասեր է վերցրել ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանից:

Սարգիս Վազգենի Բաժբեուկ-Մելիքայնը հանդիսանում է մի շարք հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր: 2017թ․ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Նույն թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բիբգուլ Տուլիգոնավայի անվան 9-րդ միջազգային վոկալ մրցույթին դարձել է առաջին մրցանակակիր: 2017թ․ դեկտեմբերին՝ 16 երկրից, 111 մասնակցից արժանացել է «Grand Prix» մրցանակի Մինսկի չորրորդ Սուրբծննդյան միջազգային վոկալ մրցույթում:

Ելույթ է ունեցել այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Սպիվակովը («Մոսկվայի վիրտուոզ» պետական կամերային նվագախումբ, Մոցարտ «Ռեքվիեմ»), Լիոր Շամբադալը (Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, Մոցարտ «Ռեքվիեմ»), իտալացի դիրիժոր Անտոնինո Ֆոլիանին, դաշնակահար, նվագախմբի դիրիժոր, երգչախմբի ղեկավար Դավիթ Կրեսչենցին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը (օպերաներ, մի շարք համերգային կատարումներ) եւ այլն:

Համատեղ ելույթներ է ունեցել այնպիսի անվանի արտիստների հետ, ինչպիսիք են՝ ականավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Իոսիֆ Կոբզոնը, Լյուբով Կազառնովսկայան եւ այլոք:
2017թ․ հանդես է եկել Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ («Մինինի» երգչախմբի հիմնադրման) 45- րդ տարեդարձի հոբելյանական համերգի շրջանակներում,
2017թ․ ելույթ է ունեցել «Աստանա օպերայում», Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում, որպես Կոլին:
2019թ․ ելույթ է ունեցել «Վայնեմունե» թատրոնում (Տարտու, Էստոնիա) եւ «Պյարնու Օպերա» թատրոնում (Պյարնու, Էստոնիա) Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայում, «Ռամֆիսի» դերում։ 2019 թ․ Մայիսի 26-ին, Էստոնիայի Պյարնու քաղաքում անցկացվող Կլաուդիա Տայեւի անվան մրցույթում արժանացել է «2-րդ մրցանակին» եւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Մրցույթին մասնակցում էին 182 երգիչներ 39 երկրից։ Առաջին մրցանակ ոչ ոքի չի շնորհվել։
2018 / 2019թթ․ հանդիսացել է գերմանական «Deutsche Oper am Rhein» օպերային թատրոնի մենակատար։
2019թ․ ելույթ է ունեցել Ղազախստանում, Աստանայում ՝ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
2019-ին ելույթ է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ակադեմիական մեծ օպերայի և բալետի թատրոնում, Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգորը» օպերայում որպես Կոնչակ», Պոլովցյան խան:



Բազմաթիվ համերգային եւ մենահամերգայն ծրագրերով ելույթներ է ունեցել մի շարք երկրներում ՝
•2014թ․ Երեւան (Հայաստան) Գալա Վագներ
•2014թ․ Համբուրգում (Գերմանիա)
•2014թ․ Քյոլն (Գերմանիա)
•2014թ․ Ստամբուլ (Թուրքիա)
•2015թ․ Ստամբուլ (Թուրքիա)
•2015թ․ Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ)
•2015թ․ Աբու-Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)
•2015թ․ Բեյրութ (Լիբանան)
•2018թ․ Աստանա (Ղազախստան)
•2019թ․Մինսկ (Օպերայի եւ բալետի Մեծ Թատրոն)

2013 թ․ ի վեր ծավալում է տարատեսակ կազմակերպչական աշխատանքներ Հայաստանում եւ արտերկրում ՝ համագործակցելով երաժշտական նվագախմբերի, կազմակերպությունների, անհատ կատարողների եւ երաժշտական խմբերի հետ։
2020 թվականից ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի YSU BAND-ի գեղարվեստական ղեկավարն է: