
Նախաձեռնող, իրագործող, կամավոր երիտասարդների («ՆԻԿԵ» ) ջոկատ
«ՆԻԿԵ» ջոկատը կազմավորվել է 2007 թ-ին: Ջոկատում ընդգրկված են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում սովորող այն ուսանողները, ովքեր համաձայնվել են կամավոր սկզբունքով աջակցել Մշակույթի կենտրոնի տարատեսակ աշխատանքներին:
Ջոկատը պաստառների փակցման և կուրսերում հայտարարությունների տարածման միջոցով ապահովում է ուսանողների տեղեկացվածությունը Մշակույթի կենտրոնում կայանալիք բազմաբնույթ միջոցառումների վերաբերյալ: Ջոկատի անդամները միջոցառումների ժամանակ իրականացնում են նաև տարբեր կազմակերպչական, համակարգման աշխատանքներ: Ջոկատը քննարկում է խմբի անդամների մտահաղացումներն ու նախաձեռնությունները և իրականացնում դրանցից լավագույնները:
Պետք է նշել, որ «ՆԻԿԵ» ջոկատի նախաձեռնությամբ 2010 թվականի հունիսի մեկին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում:
Ջոկատի անդամները հանդիսանում են նաև ԵՊՀ Մշակույթի կենտրոնի կինոակումբի ակտիվիստներ, և պարբերաբար մասկակցում են ֆիլմերի ցուցադրություններին, քննարկումներին, ինչպես նաև ռեժիսորների, արվեստագետների ու մշակութային կյանքի կարկառուն ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
2017թ. -ից ջոկատի անդամները «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակներում այցելություններ են իրականացնում կերպարվեստի ներկայացուցիչների արվետսանոցներ:
«ՆԻԿԵ» ջոկատը համալրվում է յուրաքանչյուր կիսամյակ: Ջոկատի հետ հանդիպումներն անցկացվում են շաբաթը երկու անգամ: Ներկայումս ջոկատն ունի 25 ակտիվ անդամ:
«ՆԻԿԵ» ջոկատի համակարգողն է Արևիկ Պռազյանը: