Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից: Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը: 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ:

Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են հանրապետության պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և տնտեսության տարբեր ճյուղերի առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետները:

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության  ոլորտում:

Հատկանշական է, որ հիշյալ մագիստրոսական ծրագրի ուսումնական գործընթացում մեծապես օգտագործվում է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նյութատեխնիկական բազան՝ ընդհուպ շատ դասընթացների դասերը կայանում են Կենտրոնում:

Ֆակուլտետը  համագործակցում է ՀՀ և արտերկրի մի շարք մասնագիտական միավորումների հետ: Հայկական տնտեսագիտական միության հետ համատեղ կազմակերպվում են տարեկան գիտաժողովներ: 

Ֆակուլտետում գործում է  4 ամբիոն  շուրջ 70 հիմնական դրույքովև  60 համատեղող  դասախոսներով.

1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
2. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
3. Ֆինանսահաշվային ամբիոն,
4. Կառավարման և գործարարության ամբիոն,

Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`

«Տնտեսագիտության տեսություն»,

«Ֆինանսներ»,

«Կառավարում»:

 

Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`

Տնտեսական քաղաքականություն և իրավունք

Միջազգային տնտեսական հարաբերություններ

Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում

Կառավարման տեղեկատվական համակարգեր

Տվյալների գիտությունը բիզնեսում

Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ

Հաշվապահական հաշվառում և աուդիտ

Գործարար կառավարում

Ինովացիոն կառավարում

Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում


Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:

 

Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:

Քարտեզ