Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Պատմության ֆակուլտետը գործում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից:


Սակայն մինչև առանձին ֆակուլտետ դառնալը Պատմության ամբիոնը գործել է որպես Պատմալեզվագրական ֆակուլտետի բաժին (1920), Հասարակագիտական բաժանմունքի ենթաբաժին, Մանկավարժական, Արևելագիտության ու Պատմագրական ֆակուլտետների բաժին (1921 - 1930):

Որպես ինքնուրույն միավոր` Պատմության ֆակուլտետը կազմավորվել է 1936 - 1937 ուստարում: Պատմության ենթաբաժնի, բաժնի, ապա հաջորդաբար ֆակուլտետի դեկաններ են եղել Հ. Մանանդյանը, Հ. Զորյանը, Ս. Պողոսյանը, Ն. Պողոսյանը, Բ. Հարությունյանը, Մ. Ներսիսյանը, Հ. Ժամկոչյանը, Գ. Շառոյանը, Հ. Պետրոսյանը, Ռ. Մովսիսյանը, Հ. Ղազարյանը, Մ. Հովհաննիսյանը, Բ. Հարությունյանը: 2004 - 2009 թթ. ֆակուլտետի աշխատանքները ղեկավարել է պրոֆ. Հ. Ավետիսյանը, 2009 թ.-ից` Է. Մինասյանը:

Տարբեր տարիների ընթացքում ֆակուլտետում դասավանդել են ականավոր գիտնականներ, ակադեմիկոսներ Հ. Մանանդյանը, Բ. Պիոտրովսկին, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Գ. Սարգսյանը, Գ. Ղարիբջանյանը, Բ. Առաքելյանը, Հ. Ավետիսյանը, Լ. Խուրշուդյանը, Վլ. Բարխուդարյանը, Հ. Սիմոնյանը, թղթակից անդամներ Մ. Հասրաթյանը, Վ. Ռշտունին, Ս. Հարությունյանը, պրոֆեսորներ Լեոն, Ստ. Լիսիցյանը, Կ. Ղաֆադարյանը, Խ. Սամվելյանը, Գ. Միքայելյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Քալանթարը և շատ ուրիշներ:


Տարբեր տարիներ ֆակուլտետի կազմում գործել են Փիլիսոփայության, Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության բաժինները, իսկ այժմ գործում են Պատմության, Հայ արվեստի պատմության և տեսության ու Մշակութաբանության բաժինները:


Հիմնադրման օրվանից մինչ 2008 թվականը ֆակուլտետը տվել է ավելի քան 7000 շրջանավարտներ, ովքեր աշխատում են մանկավարժության, գիտության, պետական, հասարակական կյանքի և այլ բնագավառներում:

Ֆակուլտետում այժմ գործում են 6 ամբիոններ և 2 գիտահետազոտական լաբորատորիաներ:

Քարտեզ