Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնի հենքի վրա 1991 թ-ին կազմավորվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:


Գիտության, տնտեսության և մշակույթի ասպարեզում առկա պահանջները բավարա-րելու համար` լեզվի ուսուցման արդիական ու արդյունավետ մեթոդների կիրառմամբ կազմվեցին նոր ուսումնական պլաններ, ուսուցման նոր ծրագրեր:


Նորաստեղծ ֆակուլտետը կարճ ժամանակահատվածում կարողացավ ստեղծել և այսօր ունի անհրաժեշտ բոլոր պայմանները կրթության բարձր մակարդակ ապահովելու համար:


Ներկայումս ֆակուլտետում սովորում են ավելի քան 1548 ուսանողներ: Անգլիական, ֆրանսիական և գերմանական բաժինների կողքին ֆակուլտետում գործում են նաև իսպանական, իտալական, թարգմանչական, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության բաժինները, որտեղ, հիմնական օտար լեզվին զուգահեռ, ուսումնասիրվում են նաև տարբեր եվրոպական լեզուներ որպես մասնագիտական երկրորդ օտար լեզու:


Ֆակուլտետի 8 ամբիոններում դասախոսում են շուրջ 260 դասախոսներ, որոնցից 4-ը գիտությունների դոկտորներ են, ավելի քան 77-ը` թեկնածուներ:


Ամբիոնների գիտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են` հնչյունաբանության հանգուցային հարցեր, բառագիտական և իմաստաբանական խնդիրներ, ոճագիտության հիմնահարցեր, գործառական ոճագիտություն, անհատական ոճի խնդիրներ, ձևաբանության և շարահյուսության խնդիրներ, գործաբանական ոճագիտություն, լեզվական խնդիրների հոգլեզվաբանական լուսաբանում, թարգմանության տեսության հարցեր, լեզուների ներքին վերականգնմանը և լեզվական ընդհանրույթներին վերաբերող հարցեր:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներն այսօր հաջողությամբ աշխատում են հանրապետության ամենատարբեր հիմարկ-ձեռնարկություններում, մեր երկրում գործող արտասահմանյան երկրների դեսպանատներում և միջազգային կազմակերպություններում, պետական և կառավարման բարձրագույն օղակներում:

Քարտեզ