Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

2004 թ-ի սեպտեմբերի 1-ից որպես ԵՊՀ առանձին ստորաբաժանում սկսեց գործել Սոցիոլոգիայի ֆակուլտետը` առանձնանալով Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետից:


Սոցիոլոգիայի ֆակուլտետի կառուցվածքն է՝

 - Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն

 - Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոն

 - Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնշ

 - Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոն

 - Հեռաուսուցման լաբորատորիա

 - Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա

 - Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոն


Այժմ ֆակուլտետում սովորում է 650 ուսանող: Ֆակուլտետն ունի բազմաթիվ ասպիրանտներ և հայցորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:


Սոցիոլոգիայի ֆակուլտետում կրթական գործընթացն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի ծրագրերով ինչպես առկա, այնպես էլ հեռակա կարգով: Սոցիոլոգիայի ֆակուլտետը տարեկան ունենում է շուրջ 150 շրջանավարտ, ովքեր, զինված անհրաժեշտ գիտելիքներովև մասնագիտական հմտություններով, իրենց տեղն են գտնում հասարակության տարբեր ոլորտներում, աշխատանքի անցնում հայաստանյան և միջազգային առաջատար ու հայտնի կազմակերպություններում:


Սոցիոլոգիայի ֆակուլտետի ընդունելությունը ներքոնշյալ քննություններով կատարվում է հետևյալ 2 մասնագիտություններով՝

 - սոցիոլոգիա (հայոց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա)

 - սոցիալական աշխատանք (հայոց լեզու, օտար լեզու)


Ֆակուլտետն ապահովում է մագիստրոսական կրթություն հետևյալ 6 մասնագիտացումներով`

 - սոցիոլոգիական հետազոտությունների

 - մեթոդաբանություն,

 - միգրացիայի և կոնֆլիկտների ուսումնասիրություն,

 - սոցիալական աշխատանք,

 - սոցիալական քաղաքականություն և վարչարարություն,

 - կանայք, առաջնորդություն, զարգացում,

 - հասարակայնության հետ կապեր (PR)՝ ուսուցման ավարտին շնորհվում է Հասարակայնության հետ կապեր(PR) մասնագիտությամբ մագիստրոսի կոչում:


2004 թ. ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում Տեմպուս միասնական եվրոպական ծրագրի շրջանակներում հիմնվեց Հեռաուսուցման լաբորատորիա` distancelearning.am, որը եվրոպական չափանիշներին համապատասխան հեռավար և առցանց ուսուցման ﬕջոցով վերապատրաստումներ և մասնագիտական ուսուցման դասընթացներ է կազմակերպում հետևյալ մասնագիտություններով՝

 - Հասարակայնության հետ կապեր (PR) և Մարքեթինգ

 - Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)

 - Սոցիալական աշխատանք

 - Սոցիալական մանկավարժություն

 - Գործնական հաշվապահություն


Ֆակուլտետին կից գործում է օտարալեզու հարուստ մասնագիտական գրադարան, որն ուսանողներին հնարավորություն է տալիս յուրացնելու համապատասխան նյութը, կատարելու գիտահետազոտական աշխատանք: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը միջազգային մակարդակում համագործակցության ﬔծ փորձ ունի տարբեր գիտակրթական հաստատությունների հետ. ԱՄՆ-ի Հարվարդի, Բերկլիի, Պրինստոնի, Կոնեկտիկուտի, Ֆերֆակսի Ջորջ Մեյսոնի համալսարանների, Արիզոնայի, Կալիֆորնիայի և Թեխասի պետական համալսարանների, Գերմանիայի Բիլեֆելդի, Բեռլինի Հումբոլդտի, Մյունխենի, Պոտսդամի, Կասելի բարձրագույն դպրոցի, Լայպցիգի, Օլդենբուրգի, Բոխումի Ռուհռ, Կոնստանցի, Ֆրանկֆուրտի և Մյունստերի Վիլհելմի անվ. Վեստֆալյան համալսարանների, Մեծ Բրիտանիայի Կումբրիայի համալսարանի, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի, Լոնդոնի Բաց համալսարանի, Ավստրիայի Գրացի, Իննսբրուկի, Իսպանիայի Ալիկանտեի, Իտալիայի Հռոմի Սապիենցայի, Ռումինիայի Բաբես-Բոլյայի համալսարանների, Շվեյցարական խաղաղության ինստիտուտի, Ֆրիբուրգի համալսարանի, Շվեդիայի Ստոկհոլմի, Ուփսալայի համալսարանների, ինչպես նաև ԱՊՀ երկրների մի շարք հեղինակավոր բուհերի հետ, այդ թվում՝ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, Սանկտ-Պետերբուրգի կառավարման և տնտեսագիտության և Պետական տնտեսագիտական համալսարանների, Եկատերինբուրգի ֆեդերալ համալսարանի, Ռոստովի համալսարանի, Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի, Մոգիլյովի պետական համալսարանի (Բելառուս), Մոլդովայի պետական համալսարանի և այլն:

Սոցիոլոգիայի Ֆակուլտետում գործում է 3 ամբիոն, որտեղ իրենց գիտահետազոտական գործունեությունն է ծավալում պրոֆեսորադասախոսական արհեստավարժ անձնակազմը` 5 գիտությունների դոկտոր, 6 պրոֆեսոր, 12 դոցենտ, 11 գիտությունների թեկնածու, 10 դասախոս:


Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներն իրենց որակավորումը պարբերաբար բարձրացնում են տարբեր երկրների առաջատար գիտաուսումնական կենտրոններում: Ֆակուլտետի մասնագետներն իրենց որոկովորումը պարբերաբար բարձրացնում են տարբեր երկրների առաջատար գիտաուսումնական կենտրոններում:


Ֆակուլտետում դասավանդման նպատակով հրավիրվում են նաև բարձրակարգ դասախոսներ արտերկրից Նրանք գիտական հոդվածներով, հրապարակումներով հանդես են գալիս տեղական և արտասահմանյան ամսագրերում, պարբերականներում, կարևորագույն ելույթներով են ներկայանում միջազգային գիտաժողովներին, քննարկումներին: Ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազﬕ վերջին տասնամյակի ակտիվ գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության արդյունքում հրատարակվել են շուրջ 50 դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, տասնյակ մենագրություններ, 500-ից ավելի գիտական հոդվածներ:

Ֆակուլտետն ունի բազմաթիվ ասպիրանտներ և հայցորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:


Ֆակուլտետում ուսանողները պարբերաբար ընդգրկվում են միջազգային կրթական ծրագրերում. ԱՄՆ Կոնեկտիկուտի Սոցիալական աշխատանքի բարձրագույն դպրոցի հետ կազմակերպում է on-line համատեղ դասընթաց, ուսանողները այցելում են ԱՄՆ և ստանում ամերիկյան վկայական, հնարավորություն ունեն նաև 1 կիսամյակ սովորել Գեռմանիայի Լյուդվիգսհավենի համալսարանում, պարբերաբար մասնակցում են Գերմանիայում և այլ երկրներում ամենամյա ամառային դպրոցների, միջազգային փոխանակման ծրագրերին: Ուսանողների ամառային պրակտիկան կազմակերպվում է ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերում:

Քարտեզ