Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը: կարդալ ավելին
ԵՊՀ օլիմպիադա - 2017
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը մագիստրատուրա կատարվում է հարցազրույցի հիման վրա։


ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ


 

Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 3 փուլով.

  • Առաջին փուլում բանակի տարկետման իրավունքով անվճար համակարգ կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա արական սեռի այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Հավասար ՄՈԳ-ի պարագայում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափանիշները.
    - գերազանցության դիպլոմի առկայություն,
    - ավարտական աշխատանքի և ամփոփիչ ատեստավորման քննության միավորների գումարը։

  • Երկրորդ փուլում անվճար համակարգ առանց բանակի տարկետման իրավունքի կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ ԵՊՀ–ում միայն մագիստրատուրայում գործող մասնագիտություններով` 061104.00.7 - «Տեղեկատվական համակարգեր» (061104.02.7- «Տեղեկատվական համակարգերի մշակում», 061104.04.7 - «Տեղեկատվական համակարգերի կառավարում»), 011101.00.7 - лԿրթական գիտություններ» (011102.04. - «Կրթության կազմակերպում»), 022803.00.7 - «Հայագիտություն» (022803.01.7 - «Հայագիտություն», 022803.02.7 - «Սփյուռքագիտություն»), 031803.00.7 - «Եվրոպագիտություն» (031803.01.7 - «Եվրոպագիտություն»), 031804.00.7 - «Հասարակայնության հետ կապեր» ( 031804.01.7 - лՀասարակայնության հետ կապեր»), ինչպես նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 031801.02.7 - «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի առաջին և երկրորդ փուլի դիմորդների ընդունելությունն անվճար համակարգ կատարվում է ընդունելության քննության արդյունքներով` մրցութային հիմունքներով։ Առաջին և երկրորդ փուլում 022101.00.7 - «Կրոնագիտություն» մասնագիտության անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել «Աստվածաբանություն» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտները ըստ իրենց ՄՈԳ-ի, 022202.00.7 - «Հնագիտություն» մասնագիտության անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել «Պատմություն» մասնագիտության շրջանավարտները ըստ իրենց ՄՈԳ-ի, 041201.00.7 - «Ֆինանսներ» և 041101.00.7 – «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել «Տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտները ըստ իրենց ՄՈԳ-ի, 023201.02.7 - «Միջմշակութային հաղորդակցություն (գերմաներեն լեզու, ֆրանսերեն լեզու, իսպաներեն լեզու, իտալերեն լեզու)» մասնագիտության անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտները ըստ իրենց ՄՈԳ-ի, 071403.03.7 - «Գերմեծ ինտեգրալ սխեմաներ» մագիստրոսական ծրագրի մագիստրատուրայի անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել «Ռադիոֆիզիկա» մասնագիտության գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում մասնագիտացման բակալավրիատի շրջանավարտները ըստ իրենց ՄՈԳ-ի։ «Մաթեմատիկա։Համակարգչային գիտություններ», «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», «Թարգմանչական գործ`գերմաներեն և հայերեն», «Թարգմանչական գործ`ֆրանսերեն և հայերեն», «Թարգմանչական գործ`իսպաներեն և հայերեն», մասնագիտություններով բակալավրիատի շրջանավարտները անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել համապատասխանաբար «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)», «Ֆիզիկա», «Լեզվաբանություն» («Միջմշակութային հաղորդակցություն (ըստ լեզուների)») մասնագիտություններով` ըստ իրենց ՄՈԳ-ի։ «Թարգմանչական գործ`ռուսերեն և հայերեն», «Հունարեն լեզու և գրականություն» մասնագիտություններով բակալավրիատի շրջանավարտները անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել «Լեզվաբանություն» մասնագիտության «Միջմշակութային հաղորդակցություն`ռուսաց լեզու» կրթական ծրագրով`ըստ իրենց ՄՈԳ-ի։ 091601.00.7 - «Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստրատուրայի անվճար համակարգ կարող են դիմել միայն ԵՊՀ դեղագիտություն մասնագիտության ընթացիկ տարվա շրջանավարտները։
  • Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ (ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2017/2018 ուստարվա ընդունելության կանոնակարգի նաև 4.1. կետի պահանջները չբավարարելու դեպքում) և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննության արդյունքներով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` առարկայական քննական հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների հիման վրա։ 4.1 կետի պահանջները բավարարող դիմորդները վճարովի համակարգ ընդունվում են առանց ընդունելության քննության։ 042101.00.7 - «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի անվճար և վճարովի համակարգ կարող են դիմել միայն «Իրավագիտություն» մասնագիտության իրավագիտության բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները։ 091601.00.7 - «Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստրատուրայի վճարովի համակարգ կարող են դիմել դեղագիտություն մասնագիտության և հարակից մասնագիտությունների շրջանավարտները։ Հարակից մասնագիտությունների ցանկը հաստատում է ֆարմացիայի ինստիտուտի գիտական խորհուրդը։
  • Երրորդ փուլում անվճար (բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգ կարող են դիմել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող ՀՀ Ազգային բանակում ծառայած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները։ Ընդունելությունը կատարվում է առանց քննության մրցութային կարգով` նախորդող ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի հիման վրա։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Անվճար համակարգի մրցույթից դուրս մնացած ՀՀ Ազգային բանակում ծառայած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները վճարովի համակարգ ընդունվում են առանց ընդունելության քննության։ Բացառությամբ «Իրավագիտություն» մասնագիտության, որտեղ ընդունելությունը կատարվում է հարցազրույցի հիման վրա: Մասնագիտության փոփոխման պարագայում ԵՊՀ շրջանավարտների կամ այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտների, ինչպես նաև ՀՀ Ազգային բանակում ծառայած և երեք տարի առաջ զորացրված դիմորդների ընդունելությունը կատարվում է միայն վճարովի համակարգում` տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման ծրագրին համապատասխան անցկացված քննության արդյունքներով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` առարկայական քննական հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների հիման վրա։

Երրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի համակարգ կարող են դիմել նաև առաջին և երկրորդ փուլում ժամանակին չդիմած անձինք։ Անվճար համակարգի ընդունելության բավարարող դիմորդները վճարովի համակարգ են ընդունվում առանց ընդունելության քննության։


Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ։ Դիմում-հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 2 մագիստրոսական ծրագիր`ըստ նախապատվության։ Հայտում նշված առաջին ծրագրի չբացվելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին: Ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերին»։
  • Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճեններ,
  • 4 լուսանկար (3x4 չափսի),
  • Անձնագրի պատճեն,
  • Զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն (առկայության դեպքում),
  • Ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարի անդորրագիր։

Առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են.

  • I փուլ - մայիսի 22-ից մինչև հունիսի 2-ը,
  • II փուլ - մայիսի 22-ից մինչև հուլիսի 3-ը,
  • III փուլ-հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 25-ը:

Առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելության քննությունները անցկացվում են.

  • I փուլ - հունիսի 6-ից մինչև հունիսի 8-ը,
  • II փուլ - հուլիսի 6-ից մինչև հուլիսի 8-ը,
  • III փուլ - օգոստոսի 29-ից մինչև օգոստոսի 31-ը:

Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը 15-օրյա ժամկետում վճարելուց հետո` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի։ Իսկ երկրորդ փուլում՝ մինչև հուլիսի 24-ը, երրորդ փուլում՝ մինչև սեպտեմբերի 15-ը:

Ներկայացնում ենք 2017/2018 ուստարվա առկա ուսուցման համակարգով մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (20 ապրիլի 2017 թվականի N 435 - Ն որոշում):




ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ


 

ԵՊՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք։ Օտարերկրյա քաղաքացիներին ընդունելությունը մագիստրատուրա կատարվում է հարցազրույցի հիման վրա։

ԵՊՀ տվյալ մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13 և ավելի միավոր, ինչպես նաև ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած Ազգային բանակում ծառայած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները կարող են ընդունվել առանց ընդունելության քննության` մանդատային հանձնաժողովի երաշխավորմամբ և ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ: Բացառությամբ «Իրավագիտություն» մասնագիտության, որտեղ ընդունելությունը կատարվում է հարցազրույցի հիման վրա: ԵՊՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2017/2018 ուստարվա ընդունելության կանոնակարգի 4-րդ կետի պահանջները չբավարարելու դեպքում, մասնագիտության փոփոխման կամ այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտների դեպքում, ինչպես նաև ՀՀ Ազգային բանակում ծառայած և երեք տարի առաջ զորացրված դիմորդների դեպքում հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պետք է հանձնեն ընդունելության քննություն` տվյալ մասնագիտությամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրով։ Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով։ 042101.00.7 - «Իրավագիտություն╗ մասնագիտությամբ մագիստրատուրա կարող են դիմել միայն «Իրավագիտություն» մասնագիտության իրավագիտության բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները։


Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Մագիստրատուրայի ընդունելության դիմում- հայտ։ Դիմում- հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 2 մագիստրոսական ծրագիր`ըստ նախապատվության։ Հայտում նշված առաջին ծրագրի չբացվելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին։ Ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերին»։
  • Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրեր ու պատճեններ,
  • 4 լուսանկար (3x4 չափսի),
  • Անձնագրի պատճեն,
  • Զինվորական գրքույկի բնագիր ու պատճեն (առկայության դեպքում)
  • Ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 դրամի վճարի անդորրագիր։

Հեռակա ուսուցման համակարգում մագիստրատուրա ընդունելության փաստաթղթերն ընդունվում են.

Մայիսի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը:


Հեռակա ուսուցման համակարգում մագիստրատուրա ընդունելության քննություններն անցկացվում են.

Հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 17-ը:

Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը մինչև նոյեմբերի 1-ը վճարելուց հետո` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի։

Հարցերի դեպքում դիմել՝

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 613 սենյակ

Ուսումնամեթոդական վարչության

Մագիստրատուրայի բաժին


Հեռ.` (+374 60) 71 01 28
, 11-28 (ներքին)
Էլ. փոստ` edumag@ysu.am