
Դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և Ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով)`
- անգլերեն լեզու (TOEFL, IBT) - 46 միավոր և «IELTS»` 5,5 միավոր,
- ֆրանսերեն լեզու (TCF) - 200 միավոր,
- գերմաներեն լեզու (On Daf) - 60 միավոր,
- ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ - 25 միավոր:
Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
Ասպիրանտուրայի ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Դիմում ԵՊՀ ռեկտորի անունով անձի կամ նրա լիազորված անձի կողմից:
- Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները,
- Օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանք,
- Ընտրված մասնագիտությամբ հրապարակված առնվազն 1 գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
- Ինքնակենսագրություն և 3 նկար (3x4 չափի),
- Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- Սոցիալական քարտ:
Ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման ԵՊՀ ռեկտորի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող 3-5 մասնագետ:
Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է Ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև ընդունելության մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:
Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, կազմավում է մասնագիտաան ամբիոնների, հանձնաժողովների կողմից և հաստատվում ԵՊՀ ռեկտորի կողմից: Մասնագիտական քննությունից 2 օր առաջ՝ հրապարակված հարցաշարից կազմվում են հարցատոմսեր, որոնք հաստատվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերանայվում են:
Մասնագիտական քննության անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է ընդունող հանձնաժողովը: Բանավոր քննությունը ձայնագրվում է և արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ:
Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դրմորդը ստացել է առնվազն 13 միավոր: Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը:
Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
Դիմորդը կարող է բողոքարկել մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքները հրապարակելուց հետո 1 ժամվա ընթացքում՝ հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոքը, որը քննարկվում է նույն օրը:
Մասնագիտական քննության վերահանձնում չի թույլատրվում:
Առկա ուսուցման ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ՝ ընդունման օրվանից:
Ուսումն ասպիրանտուրայում իրականացվում է կրեդիտային համակարգով: Առկա ձևով ուսուցման համակարգում տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 4 տարին:
2019թ. ասպիրանտուրայի ընդունելություն առկա ուսուցմամբ, անվճար հիմունքով մասնագիտությունների ցանկ:
2019թ. ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ ընդունվածների անվանացանկ:
Կրեդիտային համակարգով սովորող առկա, հեռակա ուսուցմամբ ասպիրանտների հայցորդների դասընթացների ժամանակացույց:
2019 թ. ասպիրանտուրայի ընդունելություն հեռակա ուսուցմամբ, անվճար հիմունքով մասնագիտությունների ցանկ:
Ասպիրանտի դիմում:
Տեղեկությունների համար դիմել ԵՊՀ ասպիրանտուրայի բաժին:
Ք. Երեւան, Ա. Մանուկյան 1,
Հեռախոս՝ 010 55 55 31, 060 - 710 -188:
ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձն է:
Հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, որի տևողությունը չի գերազանցում 5 տարին:
Հայցորդ ձևակերպվելու համար անհրաժեշտ պահանջները.
- 2 (երկու) տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով:
- Մասնագիտական ամբիոնի դրական եզրակացությունը և ապագա գիտական ղեկավարի գրավոր համաձայնությունը:
- Ընդունելության քննություն օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն):
- Տարեկան վարձավճարը 360.000 դրամ:
- ԵՊՀ հիմնական աշխատողների համար 50% զեղչ:
Հայցորդության ընդունելության անհրաժեշտ փաստաթղթեր են՝
- Դիմում` ԵՊՀ պրոռեկտոր Գ. Գևորգյանի անունով:
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3 X 4 ):
- Դիպլոմների և միջուկների կրկնօրինակը (բակալավրիատ, մագիստրատուրա):
- Ինքնակենսագրություն:
- Աշխատանքային գրքույկի պատճենը (ովքեր ունեն):
- 2 (երկու) տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով:
Հայցորդի լրիվ բեռնվածությունը հանարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է կրթական և հետազոտական մասերից:
Հայցորդը պետք է հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունը (քննությունները), և ստուգարքը (ստուգարքները), (այդ թվում՝ մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և անցկացնի ատենախոսության նախնական քննարկում: Հայցորդը տարեկան 1 անգամ ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (լաբորատորիա) կողմից:
Ատենախոսությունը չպաշտպանած հայցորդին, իր ցանկությամբ, անվճար հիմունքներով տրվում է ակադեմիական տեղեկանք՝ ԵՊՀ ռեկտորին հայցորդի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքյաին օրվա ընթացքում:
Կրեդիտային համակրգով ասպիրանտուրայի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը:
ԵՊՀ-ում հետազոտողի պատրաստման (ասպիրանտուրայի) գիտակրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը:
Հետազոտողի գիտակրթական ծրագրով ուսումնառող ասպիրանտների ամփոփիչ ատեստավորման և աստիճանաշնորման կարգը:
Ասպիրանտի ուսումնահետազոտական աշխատանքների անհատական պլան:
Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման կարգ:
Ասպիրանտուրայում ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» համաձայն:
Ասպիրանտական ընդունելության քննության ընդհանուր և մասնագիտական հարցաշարեր
Մաթեմատիկա
- Ա.01.01 - Մաթեմատիկական անալիզ
- Ա.01.02 - Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա
- Ա.01.05 - Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
- Ա.01.06 - Հանրահաշիվ և թվերի տեսություն
- Ա.01.07 - Հաշվողական մաթեմատիկա
- Ա.01.09 - Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն
Մեխանիկա
Աստղագիտություն
- Ա.03.02 - Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն
Ֆիզիկա
- Ա.04.02 - Տեսական ֆիզիկա
- Ա.04.03 - Ռադիոֆիզիկա
- Ա.04.05 - Օպտիկա
- Ա.04.07 - Կոնդենսացված վիճակի ֆիզիկա
- Ա.04.10 - Կիսահաղորդիչների ֆիզիկա
- Ա.04.16 - Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա
- Ա.04.21 - Լազերային ֆիզիկա
Քիմիական գիտություններ
- Բ.00.01 - Անօրգանական քիմիա
- Բ.00.02 - Վերլուծական քիմիա
- Բ.00.03 - Օրգանական քիմիա
- Բ.00.04 - Ֆիզիկական քիմիա
Կենսաբանական գիտություններ
- Գ.00.02 - Կենսաֆիզիկա
- Գ.00.03 - Մոլեկուլային և բջջային կենսաբանություն
- Գ.00.04 - Կենսաքիմիա
- Գ.00.05 - Բուսաբանություն
- Գ.00.07 - Միկրոբիոլոգիա
- Գ.00.08 - Կենդանաբանություն
- Գ.00.09 - Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա
- Գ.00.11 - Էկոլոգիա
- Գ.00.14 - Կենսատեխնոլոգիա
- Գ.00.15 - Գենետիկա
- Գ.00.16 - Կենսաինֆորմատիկա
- Գ.00.17 - Սնկաբանություն
Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում
- Ե.13.04 - Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները (ՏՏ կենտրոն)
- Ե.13.04 - Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)
Էլեկտրոնիկա
- Ե.27.01 - Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա
- Ե.27.01 - Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա (Սինոփսիս)
Պատմական գիտություններ
- Է.00.01 - Հայոց պատմություն
- Է.00.02 - Համաշխարհային պատմություն
- Է.00.03 - Հնագիտություն
- Է.00.04 - Ազգագրություն (ազգաբանություն)
Տնտեսագիտություն
- Ը.00.01 - Ընդհանուր տնտեսագիտություն
- Ը.00.02 - Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում
- Ը.00.03 - Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում
- Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն
- Ը.00.08 - Մաթեմատիկական տնտեսագիտություն
- Ը.00.08 - Մաթեմատիկական տնտեսագիտություն (մաթ. և մեխ. ֆակուլտետի համար)
Փիլիսոփայական գիտություններ
- Թ.00.01 - Տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, գիտության փիլիսոփայություն
- Թ.00.02 - Փիլիսոփայության պատմություն
- Թ.00.04 - Սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն
- Թ.00.05 - Կրոնի փիլիսոփայություն
- Թ.00.06 - Մշակութաբանություն
Գրականագիտություն
- Ժ.01.01 - Հայ դասական գրականություն
- Ժ.01.02 - Նորագույն շրջանի հայ գրականություն
- Ժ.01.03 - Ռուս գրականություն
- Ժ.01.04 - Գրականության տեսություն
- Ժ.01.05 - Բանահյուսություն
- Ժ.01.06 - Ժուռնալիստիկա
- Ժ.01.07 - Արտասահմանյան գրականություն
Լեզվաբանություն
- Ժ.02.01 - Հայոց լեզու
- Ժ.02.02 - Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն
- Ժ.02.04 - Սլավոնական լեզուներ
- Ժ.02.06 - Ասիայի հին և նոր լեզուներ (թյուրքագիտություն)
- Ժ.02.07 - Գերմանական լեզուներ
- Ժ.02.08 - Ռոմանական լեզուներ
Իրավաբանական գիտություններ
Ընդհանուր հարցաշար իրավագիտությունից
- ԺԲ.00.01 - Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն
- ԺԲ.00.02 - Հանրային իրավունք (Սահմանադրական իրավունք)
- ԺԲ.00.03 - Մասնավոր իրավունք (Քաղաքացիական իրավունք)
- ԺԲ.00.04 - Դատական իրավունք (Քաղաքացիական դատավարություն, Քրեական դատավարություն)
- ԺԲ.00.05 - Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք
- ԺԲ.00.06 - Միջազգային իրավունք
Մանկավարժական գիտություններ
- ԺԳ.00.01 - Մանկավարժության տեսություն և պատմություն
- ԺԳ.00.02 - Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ըստ բնագավառների)
Դեղագործական գիտություններ
- ԺԵ.00.01 - Դեղագիտություն
Արվեստագիտություն
Հոգեբանական գիտություններ
- ԺԹ.00.01 - Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն
- ԺԹ.00.03 - Սոցիալական հոգեբանություն (միջանձնային հարաբերություններ, ընտանեկան, խմբային գործունեություն)
- ԺԹ.00.04 - Բժշկական հոգեբանություն
- ԺԹ.00.05 - Զարգացման և կրթության հոգեբանություն (մանկավարժական, տարիքային, հատուկ)
Սոցիալական գիտություններ
- ԻԲ.00.01 - Սոցիոլոգիայի պատմություն, տեսություններ, մեթոդաբանություն
- ԻԲ.00.02 - Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա
- ԻԲ.00.03 - Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ
Քաղաքական գիտություններ
- ԻԳ.00.01 - Քաղաքական գիտության պատմություն և տեսություն
- ԻԳ.00.02 - Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ
- ԻԳ.00.04 - Միջազգային հարաբերություններ
Երկրաբանություն
Աշխարհագրություն
- ԻԴ.03.01 - Ֆիզիկական աշխարհագրություն
- ԻԴ.03.02 - Տնտեսական, սոցիալական և քաղաքական աշխարհագրություն
Երկրաբնապահպանություն
- ԻԴ.04.01 - Երկրաբնապահպանություն
Աստվածաբանություն
- ԻԵ.00.01 - Կրոնի տեսություն և պատմություն (կրոնագիտություն)
- ԻԵ.00.02 - Աստվածաբանություն
Հարցերի դեպքում դիմել՝
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 615 սենյակ
Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին
Հեռ. ` (+374 10) 55 55 31, (+374 60) 71 01 88, (ներքին 11-88)
Էլ.փոստ` phdeparment@ysu.am