Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը: կարդալ ավելին
2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:


Ութամսյա նախապատրաստական դասընթացների դիմորդների գիտելիքների նախնական մակարդակին համապատասխան խմբեր ձևավորելու համար բոլոր հանրակրթական առարկաներից նախապես անցկացվում է թեստավորում:


Նախապատրաստական դասընթացների կրթական ծրագրերի բովանդակությունն ու որակն ապահովելու նպատակով, ըստ հանրակրթական առարկաների, ձևավորվում է փորձագիտական խորհուրդ:


Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ է: Դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:


Նախապատրաստական դասընթացներն ավարտողները հաջողությամբ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննություններին, ստանում բարձր գնահատականներ: Վերջին տարիներին դիմորդների ավելի քան 90 տոկոսն ընդունվել է ՀՀ տարբեր բուհերի առկա և հեռակա բաժիններ: Դասընթացները կազմակերպվում և անցկացվում են ՀՀ բուհերի ընդունելության պահանջներին նախապես համապատասխանեցված ծրագրերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում դիմորդները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին` հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:


Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած դիմորդներին ավարտական քննությունների արդյունքներով տրվում է սահմանված նմուշի վկայական (հավաստագիր):


Առկա ուսուցման համակարգ չընդունված դիմորդներին տրվել է լրացուցիչ հնարավորություն արտոնյալ պայմաններով մասնակցելու ԵՊՀ հեռակա բաժնի ընդունելությանը:


Երևանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժինը առանձնացված ձևով կազմակերպում է նաև նախապատրաստական դասընթացներ օտարերկրյա քաղաքացիների համար: Օտարերկրյա քաղաքացիների համար կազմակերպվող դասընթացների ծրագրերը կազմվում են հաշվի առնելով նրանց նախնական պատրաստվածությունը` յուրաքանչյուր դիմորդի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում: Միաժամանակ կազմված ծրագրերը և հատկացվող ժամաքանակները նախատեսված և հաշվարկված են այնպես, որ դիմորդները ԵՊՀ նախապատրաստական դասընթացներին մասնակցելով հնարավորություն են ստանում նաև ուսումը շարունակել ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ՀՀ մյուս բուհերում:

Օտարերկրյա քաղաքացիների դիմորդների գիտելիքների նախնական մակարդակին համապատասխան խմբեր ձևավորելու համար բոլոր հանրակրթական առարկաներից նախապես անցկացվում է թեստավորում (խմբերը համազոր գիտելիքներ ունեցող ունկնդիրներով ապահովելու և նրանց հետ աշխատանքը նպատակային ու արդյունավետ դարձնելու համար): Առանձին խմբերում են ընդգրկվում հայերենին տիրապետող, մասամբ տիրապետող և հայերեն չիմացող դիմորդները, որոնք դասընթացների սկզբում` ավելի քան երկու ամիս, մասնակցում են միայն հայոց լեզվի խորացված դասընթացների, որից հետո միայն հայերենին զուգահեռ մասնակցում են նաև ընդունելության համար անհրաժեշտ մյուս առարկաների դասընթացներին:


ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների համար կազմակերպվող նախապատրաստական դասընթացները նաև իրական հնարավորություն են ընձեռում ներքին և արտաքին Սփյուռքի մեր հայրենակիցների համար ուսումը մայր բուհում շարունակելու համար:


2021 - 2022 թթ. ուստարվա դիմորդների գործերն ընդունվում են հունիսի 1-ից նոյեմբերի 26-ը` ժամը 10.00 -17.00-ը:


Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար դիմել՝ Աբովյան փողոց, 52ա, 115 սենյակ (Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ):


Աշակերտները և սովորողները նախապատրաստական դասընթացների բաժնում գրանցվելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագիր (ծննդյան վկայական)
  • 2 լուսանկար

Ձեզ ենք ներկայացնում «Նախապատրաստական դասընթացներ» բաժնի գործունեության  կանոնակարգը:

 

Հարցերի դեպքում դիմել՝


Մինչհամալսարանական կրթության վարչություն
նախապատրաստական դասընթացների բաժին
 

Հեռ.` (+374 60) 71-06-79, 76-79 (ներքին), (+374 96) 71-06-79

Էլ. փոստ` pre-ued@ysu.am


Preparatory courses


 

The main purpose of the preparatory courses is to prepare the pupils and students of the graduating classes of RA general educational institutions (schools, colleges, colleges, pre-professional institutions) for admission to the university, as well as to create the basis for continuing their studies there.


Pre-testing of all general education subjects is conducted in advance to form groups corresponding to the initial level of knowledge of the applicants of the eight-month preparatory courses.

In order to ensure the content and quality of the educational programs of the preparatory courses, an expert council is formed according to the general education subjects.

Tuition payments for each subject is 150,000 (one hundred and fifty thousand) drams. The courses are conducted by the best and experienced lecturers of the university.

The graduates of the preparatory courses successfully participate in the state and joint exams and receive high marks.

In recent years, more than 90% of applicants have been admitted to existing and part-time departments of various universities in Armenia.

The courses are organized and conducted in accordance with the admission requirements of the RA universities, and during the academic year the applicants regularly participate in the current examinations, which gives an additional opportunity to the parents of the students to follow the readiness of their children.

Applicants who successfully complete the educational program are given a defined sample certificate based on the results of the final exams.

Applicants who are not admitted to the existing educational system have an additional opportunity to participate in YSU correspondence department on preferential terms.

The Department of Pre-University Education Courses of Yerevan State University also organizes separate courses for foreign citizens.

Training programs for foreign nationals are designed based on their initial training, with an individual approach to each applicant.

At the same time, the class hours are organized in such a way that the participants also have the opportunity to continue their studies not only at YSU, but also at other universities in Armenia.

In order to form groups according to the initial level of knowledge of foreign applicants, pre-testing is conducted in all general education subjects (to provide the groups with listeners with equivalent knowledge, to make the work with them purposeful and effective).

Separate groups include applicants who speak Armenian and partially do not speak Armenian. At the beginning of the course, for more than two months, they participate only in advanced Armenian language courses, after which they participate in other courses required for admission in parallel with Armenian.

The preparatory courses organized for YSU foreign citizens also provide a real opportunity for our compatriots from the Diaspora to continue their education at YSU.

Applicants for the 2021-2022 academic year are accepted from June 1 to November 26 from 10:00 to 17:00.

To participate in the preparatory courses, apply: Abovyan street, 52a, room 115 (building of the Faculty of Armenian Philology, 1st floor).

Pupils and students submit the following documents to register for the Preparatory Courses section

 

  • Passport (birth certificate)
  • 2 photos

 

We present to you the rules of procedure of the "Preparatory Courses" section.

If you have any questions, please contact:
Department of Pre-University Education Preparatory Courses
Phone: (+374 60) 71-06-79, 76-79 (internal), (+374 96) 71-06-79
Email: pre-ued@ysu.am