Arm Eng

EURASIAN TRANSLATION CONGRESS 2

Չափազանցություն չի լինի ասել որ թարգմանությունը կրթության հիմքն է, քանի որ հենց թարգմանության շնորհիվ է, որ տարբեր լեզուներով գրված հսկայածավալ գիտական գրականությունը մեզ այդքան հասանելի է դարձել: Թարգմանությունը, անկասկած, իր նշանակալից դերակատարումն ունի գրականության դասավանդման գործընթացում, քանի որ այն խթանում է վերլուծական միտքը, զարգացնոմ ստեղծագործ մտածողություն և ամրապնդում անհատի ունակությունը ներթափանցելու և բացահայտելու գրական տեքստի ամենախորը շերտերը չնայած տվյալ լեզվի հետ ունեցած մշակութային տարբերությունից:

Հաշվի առնելով օտար լեզվի դասավանդման գործընթացում թարգմանության լայն կիրառումը՝ այն կարելի է համարել մանկավարժական հզոր գործիք, որի շնորհիվ հնարավոր է դառնում վեր հանել և հասկանալ ուսումնասիրվող լեզվի քերականական կառույցները և բառապաշարային շերտերը, ինչպես նաև մշակել գործնականում դրանք կիրառելու մեխանիզմներ:

Սույն գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ թարգմանությանը և կրթությանը վերաբերվող բազմաթիվ արդիական հարցերի քննարկման համար:

Սիրով հրավիրում ենք գրականության, լեզվաբանության, թարգմանաբանության, մանկավարժության, մշակութաբանության և հարակից այլ ոլորտների մասնագետներին մասնակցելու նշանակալից այս իրադարձությանը:        

Գիտաժողովի շրջանակներում քննարկվելիք հարցերը կներառեն, սակայն չեն սահմանափակվի հետևյալով.  

Լիահույս ենք, որ գիտաժողովի միջոցով հնարավորություն կընձեռվի վեր հանել ոլորտում առկա արդիական խնդիրները, փոխանակվել նորանոր գաղափարներով և մոտեցումներով, ինչը, անշուշտ, իր նպաստը կբերի թարգմանական ոլորտի կայուն զարգացման գործին: 


Զեկուցումներ
Մասնակիցների զեկուցումները պետք է տևեն 30 րոպե (20 րոպե բուն զեկուցումը և 10 րոպե քննարկում): Զեկուցման ընթացքում մասնակիցները կարող են հանդես գալ slide show-ով:  

Գիտաժողովի լեզուներն են անգլերենն ու հայերենը: Սակայն, տպագրվելիք բոլոր հոդվածները պետք է ներկայացվեն բացառապես անգլերենով:
 

Զեկուցումներ
Գիտաժողովի մասնակիցները պետք է մինչև 2019 թ. հունիսի 30-ը ներկայացնեն իրենց զեկուցման ամփոփագիրը (առավելագույնը 300 բառ)՝ այն տեղադրելով մասնակցության ձևաթղթի ստորին հատվածում: Մինչև 2019 թ. հուլիսի 10-ը մասնակցության դիմում ներկայացրած անձանց կուղարկվի մասնակցության հաստատման վերաբերյալ համապատասխան ծանուցում:  

Հրատարակվելիք հոդվածների անգլերեն տարբերակները պետք է ներկայավեն մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը: Հաստատված հոդվածները կտպագրվեն գրախոսվող գիտական հանդեսում՝ առանձին հատորով: