1919 թ. հիմնադրված համալսարանն ուներ ընդամենը մեկ բաժանմունք` պատմա-լեզվագրական, ուստի հենց սկզբից կարևոր տեղ և դեր հատկացվեց հայոց լեզվի` որպես մասնագիտական առարկայի ուսուցմանը: Հայոց լեզվի ամբիոնը դառնում է համալսարանի այն ստորաբաժանումներից, որոնք էական դեր են խաղացել ու խաղում են հայերենագիտության ուսուցման և ուսումնասիրման ազգանվեր գործում: Ի սկզբանե հայերենի ուսուցումը դրվեց ամուր հիմքերի վրա. այլ կերպ չէր էլ լինի, քանի որ այդ շրջանում հայոց լեզու էին դասավանդում այնպիսի ականավոր մտավորականներ, ինչպիսիք են Մ. Աբեղյանը, Հր. Աճառյանը, Գ. Ղափանցյանը, Ստ. Մալխասյանցը, Գ. Սևակը, Ա. Ղարիբյանը և ուրիշներ: Նրանք թե´ գիտական, թե´ ուսումնական գրքերով մեծ նպաստ բերեցին հայագիտության զարգացման գործին, աջակցեցին սերունդների հայեցի դաստիարակմանը:
Համալսարանի հիմնադիր երախտավորներին փոխարինեցին նույնպես իրենց գործի նվիրյալներ, ովքեր իրենց գործունեությամբ ծառայել ու ծառայում են հայագիտության զարգացմանը (Էդ. Աղայան, Ալ. Մարգարյան, Մ. Ասատրյան, Ս. Գյուլբուդաղյան, Ռ. Իշխանյան, Հ. Հարությունյան, Գ. Գարեգինյան և այլք):
Ամբիոնի գիտական ուսումնասիրության ուղղությունները բազմազան են, բայց շատ որոշակի՝ արդի հայերենի կանոնակարգման հարցեր, արևելահայերենի և արևմտահայերենի առնչություններ, թարգմանչական գործ, հաղորդակցման և խոսքի մշակույթի հիմնախնդիրներ և այլն: Նշված ուղղություններով ամբիոնի անդամները իրականացրել են գիտական և մեթոդական աշխատանքներ:
Այսօր ամբիոնի լավագույն ավանդույթները շարունակում են ճանաչված գիտնականներ և բանասիրական գիտությունների դոկտորներ Յու. Ավետիսյանը, Լ. Եզեկյանը, Ռ. Սաքապետոյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Լ. Թելյանը, Բ. Ներսիսյանը, Լ. Հայրապետյանը, Ք. Սուքիասյանը, Ա. Ադիլխանյանը, Զ. Աղաջանյանը, Ն. Թիրաբյանը, Ռ. Մարգարյանը, Ն. Ներսիսյանը, Փ. Մեյթիխանյանը, Ա. Սարգսյանը, Ռ. Սաղաթելյանը, Ա. Տեր-Մինասյանը, Գ. Ներսիսյանը, Շ. Գևորգյանը, գիտությունների թեկնածուներ, ասիստենտներ Ս. Գաբրիելյանը, Ա. Մանուկյանը, Հր. Սարգսյանը, Մ. Ֆալաքյանը, Ա. Քամալյանը, Ա. Մուրադյանը, Ա. Մովսիսյանը, Մ. Կիրակոսյանը և ուրիշներ:
Փորձառու մանկավարժ-գիտնականների ձեռքով գրվել ու գրվում են գիտական ու մեթոդական բազմաբնույթ աշխատություններ, շարունակվում են գիտական ավանդները, և չի դադարում հայագիտության զարգացումը: Ներկայումս հայոց լեզվի ամբիոնը համալսարանի ամենամեծ ամբիոններից մեկն է և իր կազմում ընդգրկում է երեսունից ավելի դասախոսներ, որոնք զբաղվում են թե´ դասախոսական, թե´ գիտական արգասաբեր աշխատանքով:
Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտական նստաշրջաններ, որոնցում հանդես են գալիս թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի դասախոսները` իրենց ավանդը ներդնելով հայոց լեզվի ուսումնասիրության շնորհակալ գործում:

Աշխատակիցներ

Յուրի Սրապիոնի Ավետիսյան
Ամբիոնի վարիչ

Զարիկ Խաչատուրի Աղաջանյան
Դոցենտ

Թադևոս Վոլոդյայի Տոնոյան
Դոցենտ

Ռեբեկա Հայկարամի Մարգարյան
Դոցենտ

Նարինե Վոլոդյայի Ներսիսյան
Դոցենտ

Քնարիկ Աշոտի Սուքիասյան
Դոցենտ

Գոհար Միշայի Ներսեսյան
Դոցենտ

Շուշանիկ Սամսոնի Գևորգյան
Դոցենտ

Արտաշես Լիպարիտի Սարգսյան
Դոցենտ

Կարինե Ռոբերտի Միքայելյան
Դոցենտ

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան
Դոցենտ

Լեոնիդ Գուրգենի Թելյան
Դոցենտ

Նելլի Հարությունի Թիրաբյան
Դոցենտ

Բագրատ Սուրենի Ներսիսյան
Դոցենտ

Ռիտա Գուրգենի Սաղաթելյան
Դոցենտ

Անահիտ Զավենի Ադիլխանյան
Դոցենտ

Աշոտ Անդրանիկի Տեր-Մինասյան
Դոցենտ

Լևոն Վազգենի Ավետիսյան
Դոցենտ

Անի Սամվելի Մուրադյան
Ասիստենտ
Յակոբ Մարտայի Չոլաքան
Ասիստենտ

Լիանա Սամվելի Սարգսյան
Ասիստենտ

Հրածին Գրիշայի Սարգսյան
Ասիստենտ

Լուիզա Արմենի Մելքոնյան
Ասիստենտ

Արևիկ Սերգեյի Քամալյան
Ասիստենտ

Սուսաննա Վոլոդյայի Գաբրիելյան
Ասիստենտ

Անաիդա Ժորայի Մովսիսյան
Ասիստենտ

Մանուկ Հարությունի Ֆալաքյան
Ասիստենտ

Անահիտ Լևոնի Մանուկյան
Ասիստենտ

Լիլիթ Մհերի Պապիկյան
Ասիստենտ

Մարիամ Վրույրի Կիրակոսյան
Ասիստենտ

Ռիմա Սերժիկի Համբարձումյան
Դասախոս

Լիլիթ Լևոնի Եզեկյան
Դասախոս