![]() |
Գրիգոր Ռաֆայելի Հայրապետյան
Դեկանի տեղակալ | Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն Կրթություն
• 2002 - 2005 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտացում (Ատենախոսության թեման` «Առևտրային հաշվեկշռի կարգավորման հիմնահարցերը (ՀՀ օրինակով)») • 2000 - 2002 թթ. ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, մագիստրատուրա, «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտացում (Մագիստրոսական թեզի թեման` «Վճարային հաշվեկշիռը, որպես արտաքին տնտեսական գործունեության արտահայտիչ (ՀՀ օրինակով)») • 1996 - 2000 թթ. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, բակալավրիատ, «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտացում (Ավարտական աշխատանքի թեման` «Վճարային հաշվեկշիռը և դրա կարգավորումը (ՀՀ օրինակով)») Աշխատանքային փորձ • 17.10.2019-30.03.2020թթ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 26.12.2019-30.03.2020թթ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար • 09.2015 թ-ից առ այսօր՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, միջազգային կապերի գծով փոխդեկան • 09.2005 թ-ից առ այսօր՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ • 09.2010-06.2019թթ. - ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (ԵՈՒԿ) դասախոս • 06.2007 - 07.2010 թթ. ԵՊՀ եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոն (ԵԻԻԿ), տնտեսագետ-հետազոտող • 01.2007 - 12.2014թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող Դասավանդվող դասընթացներ • Համաշխարհային տնտեսություն • Միջազգային տնտեսական հարաբերություններ • Միջազգային մարքեթինգ • Միջազգային առևտուր Գիտական հետաքրքրությունների շրջանակ • Տարածաշրջանային տնտեսական ինտեգրում • Միջազգային ֆինանսներ և առևտուր • Աշխարհաքաղաքականություն Լեզուների իմացություն Ռուսերեն - ազատ, անգլերեն – ազատ |