Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Faculty of Economics and Management
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության ֆակուլտետում:
>
Մեսրոպ Ֆելիքսի Առաքելյան

Ասիստենտ | Ֆինանսահաշվային ամբիոն
Կրթություն
1991 – 2000 թթ. - ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
2000 – 2006 թթ. - ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
2006 - 2009 թթ. - ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
2008 թ. – ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում

Աշխատանքային գործունեություն
2004 - 2008 թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
2008 - 2010 թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
2008 - 2013 թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
2013 - 2017 թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
2017 - 2020 թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
2007 թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
2018 - 2020 թթ. - Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կուսակցական պատկանելություն
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր: