![]() |
Թրահել Գերասիմի Վարդանյան
Պրոֆեսոր | Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն Կրթությունը
1989 - 1992 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա 1983 - 1988 թթ. ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետ 1985 - 1987 թթ. ԵՊՀ ՀՄ ֆակուլտետ, էքսկուրսավարի բաժին Մասնագիտությունը Աշխարհագրություն Պաշտոնը Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Գիտական աստիճանը Աշխարհագրական գիտությունների դոկտոր (Հայաստանի գետերի հոսքի տատանումները և կանխատեսումը կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում, 2013 թ., Երևան) Աշխարհագրական գիտությունների թեկնածու (Հայաստանի Հանրապետության գետերի նվազագույն հոսքը և հաշվարկը, 1995 թ., Երևան) Գիտական կոչումը Պրոֆեսոր (2014 թ., Երևան) Դոցենտ (2004 թ., Երևան) Աշխատանքային գործունեությունը 2009 թ-ից մինչև օրս, ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության (ամբիոնի վարիչ) 2000 - 2009 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի (դոցենտ) 1997 - 2001 թթ. ԵՊՀ, աշխարհագրական ֆակուլտետի (դեկանի տեղակալ) 1996 - 2000 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի (դասախոս) 1991 - 1996 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոնի (ասիստենտ) 1989 - 1991 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոնի (լաբորանտ) 1988 - 1989 թթ. Հայկական աշխարհագրական ընկերության (ինժեներ) 1993 - 2008 թթ. Երևանի «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ (համատեղության կարգով) 1980 - 1982 թթ. ծառայություն ԽՍՀՄ բանակում Գիտական հետաքրքրությունների ոլորտը Աշխարհագրության մոդելավորում, գետերի ջրաբանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանում, կլիմայի գլոբալ փոփոխություն, գեոէկոլոգիա: Դասավանդվող դասընթացները Ջրաբանություն Աշխարհագրական կանխատեսման հիմունքներ Աշխարհագրության մեթոդաբանական և տեսական հիմունքներ Ջրաօդերևութաբանական դիտարկումների վիճակագրական մշակման և վերլուծման մեթոդներ Գետային հոսք և ջրաբանական հաշվարկներ Բնագիտության ժամանակակից կոնցեպցիաներ Հայաստանի ջրաբանություն Ջրաօդերևութաբանության արդի հիմնախնդիրներ ՀՀ ջրակլիմայական գլոբալ փոփոխություններ Կլիմայի փոփոխություն Գիտահետազոտական թեմաներ, ակադեմիական դրամաշնորհներ, պարգևատրումներ, պատվոգրեր Գիտահետազոտական թեմաներ 2011 - 2013 թթ. «Դաստակերտի պղնձամոլիբդենի, Մեղրու ոսկու, Հրազդանի երկաթի հանքավայրերի շահագործման ջրակլիմայական հետազոտությունը և հաշվարկը» (թեմայի ղեկավար) 2010 թ. «Նոր կառուցվող Հայկական ԱԷԿ-ի էներգոբլոկի հովացման համար մատակարարվող ջրի ջրաբանական հետազոտությունը և հաշվարկը» (թեմայի ղեկավար) 2008 - 2010 թթ. «Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը և ջրային օբյեկտների հարմարվողականության ուղիների մշակումը կլիմայի գլոբալ տաքացման դեպքում» (թեմայի ղեկավար) 1997 - 2002 թթ. «Հայաստանի Հանրապետության չուսումնասիրված փոքր գետերի ջրային ռեսուրսների և ջրաէներգետիկ պոտենցիալի որոշումը» (թեմայի ղեկավար) 1989 - 1994 թթ. «Սյունիք-Զանգեզուրի մարզի ջրային ռեսուրսների որոշումը և դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ օգտագործման քաղաքականության մշակումը» (հետազոտող) Դրամաշնորհներ 2002 թ-ին Անհատական հետազոտական դրամաշնորհ ՄակԱրտուր Միջազգային հիմնադրամի կողմից «Գետային հոսքի դինամիկ փոփոխությունները 20-րդ դարում և դրա գնահատումը կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում» գիտական թեմայի կատարման համար: 2007 թ-ին Դրամաշնորհ ՆԱՏՕ-ի կողմից «Բնական աղետները և ջրի անվտանգությունը. ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը և շրջակա միջավայրի կառավարումը» թեմայով Երևանում Միջազգային գիտական սեմինար անցկացնելու համար: 2010 թ-ին Դրամաշնորհ CRDF-ի կողմից «Նոր մագիստրական ծրագրի զարգացումը. կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը Հարավային Կովկասի օրինակով» նախագծի համար: Պատվոգրեր 2009 թ. և 2014թ. ԵՊՀ պատվոգիր Անդամակցությունը գիտական և հասարակական կազմակերպությունների 2000 թ-ից Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խորհուրդի (անդամ) 1997 - 2000 թթ., 2008 թից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհուրդի (նախագահ) 1999 թ-ից Հայհիդրոմետ վարչության գիտատեխնիկական խորհուրդի (անդամ) 2011 թ-ից ԵՊՀ-ում գործող «Երկրագիտություն» մասնագիտության գծով 005 մասնագիտական խորհուրդի (անդամ) 2007 թ-ից Հողի և ջրի պահպանության համաշխարհային ասոցիացիայի (անդամ) 2004 թ-ից Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի վարչության անդամ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքնեերի համակարգող 2003 թ-ից «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ (նախագահ, հիմնադիր) 1999 թ-ից Հայ Ջրաբանների ընկերակցության (անդամ) 2000 թ-ից Շրջակա միջավայրի պատմության Եվրոպական Ընկերություն (անդամ) 2002 թ-ից Միջազգային աշխարհագրական միության հողերի դեգրադացիայի և անապատացման հանձնաժողովի (անդամ) 2005 թ-ից Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ Լեզուների իմացություն հայերեն, ռուսերեն, անգլերեն(բավարար), գերմաներեն(բավարար), Համակարգչային ունակություններ Microsoft Word; Excel; Access; Power Point; Photoshop, CorelDRAW, AutoCAD tvardanian@ysu.am (+374 -060) 71-04-49 |