![]() |
Մխիթար Ռազմիկի Գաբրիելյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | Հնագիտության և ազգագրության ամբիոն 1989 թ. ավարտելով Գյումրու Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը, ընդունվել և 1994 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1994 - 1997 թթ. սովորել է պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
1998 թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես գիտաշխատող: 2007 թ-ից ավագ գիտաշխատող է: 2001 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Սոցիոմշակութային գործընթացները ՀՀ արդի գյուղում (ազգագրական ուսումնասիրություն)» թեմայով: 2005 - 2009 թթ. ղեկավարում է «Հայոց սոցիոնորմատիվ մշակույթը 20-րդ դարում» և «Վերաբնակության գործընթացների ազգաբանական առումները (19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դար)» գիտական թեմաները: 2001 թ-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդում է մի շարք ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացները: Գիտական հետաքրքրությունների շրջանակներում են անցումային հասարակությունների սոցիոմշակութային հիմնախնդիրները, տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխակերպումները, պատերազմի և էթնիկ կոնֆլիկտների մարդաբանությունը, Կովկասի ժողովուրդների ազգագրությունն ու կովկասյան տարածաշրջանի էթնիկ հակամարտությունները: 1993 - 2009 թթ. դաշտային ազգագրական հետազոտություններ է իրականացրել ՀՀ բոլոր մարզերի և ԼՂՀ շուրջ 300 գյուղական ու քաղաքային համայնքներում: 1994 - 2009 թթ. ղեկավարել է տարբեր միջազգային ծրագրեր: Որպես հրավիրված փորձագետ մասնակցել է «ՀՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի» մշակման, «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ժողովրդագրական բլոկի վերանայման», «Ժողովրդագրական հիմնական հասկացությունների բառարանի» կազմման շխատանքներին, այլ նախագծերի: Մասնակցել է շուրջ երկու տասնյակ միջազգային և հանրապետական գիտական նստաշրջանների: Հեղինակ/համահեղինակ է 8 մենագրության և շուրջ 40 գիտական հոդվածների ու հրապարակումների: 2007 թ. ղեկավարում է «Ազգագրություն» մագիստրոսական ծրագիրը: 2009 թ. նշանակվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ: |