![]() |
Արամ Հրաչիկի Սիմոնյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ | Հայոց պատմության ամբիոն Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Կրթությունը 1977 - 1981 թթ. Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա 1972 - 1977 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ 1961 - 1972 թթ. միջնակարգ դպրոց Աշխատանքային փորձը 2008 թ-ի հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն 2006 թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ 2006 թ-ի մայիսից ԵՊՀ ռեկտոր 2000 - 2006 թթ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր 2005 թ-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում 1995 - 2000 թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետ 1986 - 2000 թթ. ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ 2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն 1993 - 1995 թթ. ԵՊՀ գիտքարտուղար 1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն 1981 - 1983 թթ. ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող Գիտական գործունեությունը Հեղինակ է ութ տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից երեքը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է վեց թեկնածուական ատենախոսություն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ,որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ: Լեզուները Հայերեն, ռուսերեն, անգլերեն Կուսակցական պատկանելիությունը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Պետական պարգեւները և կոչումներ 2016 թ., «Վաչագան Բարեպաշտ» մեդալ 2014 թ., ՀՀ գիտության վաստակավոր գործիչ 2009 թ., Մովսես խորենացի մեդալ Ընտանեկան դրությունը Ամուսնացած է, ունի երկու դուստր |