![]() |
Աշոտ Նորայրի Հայրունի
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Հայոց պատմության ամբիոն Կրթություն
1981 - 1986 թթ. ԵՊՀ, բանասիրության ֆակուլտետ 1983 - 1985 թթ. ԵՊՀ, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ 1987 - 1991 թթ. ԵՊՀ, ասպիրանտուրա Գիտական աստիճան Թեկնածուական – «Րաֆֆին քննադատ և հրապարակախոս», 1991 թ., ԵՊՀ: Դոկտորական – «Դր. Յոհաննես Լեփսիուսի և նրա «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հայանպաստ գործունեությունը», 2003 թ., ԵՊՀ: Աշխատանքային փորձ 1986 - 1990 թթ. ՀՀ Վարդենիսի շրջանի տեղական ռադիոհաղորդումների խմբագիր: 1990 - 1994 թթ. Բաժնի վարիչ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խբագրությունում: 1993 թ. Եռամսյա գիտահրապարակախոսական գործունեություն Գերմանիայում՝«Westfalenpost» պարբերականում: 1994 - 1996 թթ. Երրորդ քարտուղար ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչությունում; 1995 թ. Եռամսյա դիվանագիտական կուրսեր Գերմանիայում (Բոնն, Բեռլին): 1997 թ. Յոթամսյա գիտահետազոտական գործունեություն Գերմանիայում՝ Հալլեի Մարտին Լութերի անվան համալսարանում: 1998 - 2008 թթ. Գիտա-դասախոսական գործունեություն Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում: 2000 թ. Եռամսյա գիտահետազոտական գործունեություն Գերմանիայում՝ Բոխումի համալսարանում: 2004 թ-ից առայսօր Գիտա-դասախոսական գործունեություն Երևանի պետական համալսարանում: Կարդացվող դասընթացներ Հայոց պատմություն (ընդհանուր դասընթաց), Կայսերական Գերմանիայի արևելյան քաղաքականությունը և Հայկական հարցը (հատուկ դասընթաց), Ցեղասպանությունների համեմատական վերլուծություն (հատուկ դասընթաց), Խորհրդային Հայաստանի տեղը և դերը հայոց պատմության մեջ (հատուկ դասընթաց): Գիտական հետաքրքրությունների շրջանակը Հայկական հարցի պատմություն, Հայոց ցեղասպանության պատմություն, Հայոց ցեղասպանությունը գերմանա-թուրքական հարաբերությունների համատեքստում, Հայկական հարցը Գերմանիայի և եվրոպական մյուս մեծ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությունը: Մասնակցությունը դրամաշնորհների 1997 թ. Դրամաշնորհ Գերմանիայի՝ «Գիտությունների գերմանական ակադեմիաների համաժողով» (Akademienkonferenz) կազմակերպության կողմից գիտահետազոտական աշխատանքի վարման համար: 2000 թ. Դրամաշնորհ Գերմանիայի՝ «Փոխանակությունների գերմանական ակադեմիական հաստատություն» (DAAD) կազմակերպության կողմից գիտահետազոտական աշխատանքի վարման համար: 2001 թ. Դրամաշնորհ Մյունխենի Հայկական հարցերի հաստատության կողմից մենագրության հրատարակման համար: 2002 թ. Դրամաշնորհ գերմանական «Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի» (Friedrich Ebert-Stiftung) կողմից մենագրության հրատարակման համար: 2009 թ. Դրամաշնորհ Կալիֆոռնիայի «Գիտության, կրթության և մշակույթի զարգացման գործիչներ» (SSECD) կազմակերպության կողմից գիտահետազոտական աշխատանքի վարման և մենագրության հրատարակման համար: Պարգևներ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հեբոլյանական մեդալ, Ալբերտ Շվայցերի մեդալ, Արցախի հանրապետության Վաչագան Բարեպաշտի մեդալ Լեզուներ Հայերեն, գերմաներեն. ռուսերեն |