Պատմության ֆակուլտետ
Faculty of History
Պատմության ֆակուլտետը գործում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից:
>
Հայկ Գրիգորի Ավետիսյան

Ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Հնագիտության և ազգագրության ամբիոն
1973 թ-ին ավարտել է Երևան քաղաքի թիվ 118 միջն. դպրոցը, ապա ուսումը շարունակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1983 թ-ին: 1983 թ-ին ընդունվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հեռակա ասպիրանտուրա: 1989 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

2003 թ-ին պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը` ստացել է պատմական գիտություննեփրի դոկտորի աստիճան:

1985 թ-ից պաշտոնավարել է Երևանի պետական համալսարանում:

1995 - 2003 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, 2004 - 2009 թթ. պատմության ֆակուլտետի դեկան, իսկ 2009 թ-ից մինչ օրս Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ:
Հայկ Գրիգորի Ավետիսյանը հայտնի է որպես հմուտ հնագետ: Նա գործուն մասնակցություն է ունեցել Թալինի, Օշականի, Արենիի պեղումներին, ղեկավարել Արագածի, Արամուսի, Այգեշատի հնագիտական արշավախմբերը: Նրա գրչին պատկանող Արարատյան դաշտի բիայնական խեցեղենի տիպաբանությունը մի կողմից կրում է գիտա-ուսումնական բնույթ, ընդգրկված նյութի բազմազանությամբ, մյուս կողմից` լրջագույն մեթոդոլոգիական ձեռնարկ է, վերջինիս նյութի ուսումնասիրության կարգը, հատկանիշների ամբողջական ցանկը կարող են օժանդակել տվյալ ժամանակաշրջանի զանգվածային նյութն ուսումնասիրողին:

Հայկ Ավետիսյանը հեղինակ է Հայաստանի և Առաջավոր Ասիայի Ք. Ա. առաջին հազարամյակի կեսի մշակույթին նվիրված հրապարակումների: Այս հետազոտություններում նա հմտորեն համադրելով հնագիտական և պատմագիտական նյութը հանգել է մի շարք կարևորագույն հետևությունների:

Պրոֆ. Ավետիսյանը մասնակցել է հանրապետական և միջազգային (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և այլն) մի շարք գիտաժողովներին:

Հարավային Կովկասի նմանօրինակ հաստատությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում պրոֆ. Հ. Գ. Ավետիսյանի ղեկավարությամբ արդյունաշատ աշխատանքներ իրականացնող ԵՊՀ հնագիտության գիտահետազոտական լաբորատորիան:

Հ. Ավետիսյանի ջանքերով մեծապես ընդլայնվեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի և, մասնավորապես, հնագիտության և ազգագրության ամբիոնի միջազգային կապերը (IԻնսբրուկի, Կալիֆորնիայի համալսարաններ): Այդ կրթօջախների մասնակցությամբ պեղումներ են իրականացվել Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում և այլուր:

Մի շարք գիտական խորհուրդների անդամ է, միջազգային հնագիտական արշավախմբերի գիտական ղեկավար, գիտական ամսագրի խմբագիր:

Պրոֆ. Հ. Ավետիսյանը 2006 թ-ին արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի:

Դվինի երկաթեդարյան մարդակերպ քանդակը
2017 | Հոդված/Article
Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան: 2017թ․, 35-38 էջ, Հայաստան
|
Լանդշաֆտի մոդելավորումը վաղ հասարակություններում և նրա ուսումնաիրության արդի հիմնախնդիրները
2016 | Հոդված/Article
Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր: 2016, 5-8 էջ
Լանդշաֆտի մոդելավորումը վաղ հասարակություններում և նրա ուսումնասիրության արդի հիմնախնդիրները
2016 | Հոդված/Article
Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր. Միջազգային գիտաժողովի հիմնադրույթներ, 2016, 1, 5-8 էջ
|
Т. Варданесова, Культура хачкаров Арагацотна и Котайка в IX-XVII вв., Ереван, Издательство ЕГУ, 191 с.
2016 | Հոդված/Article
Հայագիտության հարցեր, 2016, 3 /9/, 198-201 էջ
|
Բ. Բ. Պիոտրովսկին և հնագիտությունը,
2016 | Հոդված/Article
Հայագիտության հարցեր: 2016թ․, 1/7, 204-208 էջ, Հայաստան
|
Արամուսից հայտնաբերված պւլւսի կոթողը
2016 | Հոդված/Article
Հայագիտության հարցեր: 2016թ․, 2(8), 109-115 էջ, Հայաստան
|
Ոգելից խմիչքների հիշատակությունը Ասռվածաշնչի հայերեն թարգմանության մեջ և դրանց պատմա-մշակութային համատեքստը
2016 | Հոդված/Article
Էջմիածին: 2016թ․, Ժ, 119-133 էջ, Հայաստան
|
Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, հնագիտական հետազոտություններ
2015 | Գիրք/Book
ԵՊՀ հրատ.: 2015թ․, 230 էջ
Բացօթյա պաշտամունքային հարթակներըը և դրանց տիպերը
2015 | Հոդված/Article
Մեծամոր, կեսդարյա պեղումների տարեգրություն, 2015, 32-51 էջ
|
Untersuchungen an den Hügeln Didi Kond und Pokr Blur in Oshakan (Armenien)
2015 | Հոդված/Article
Mitteiliungen der Deutschen Orient Gesellschaft zu Berlin, 2015, 147, 71-107 pp.
|
Օշականի դամբարանադաշտի 2013 թ. պեղումները
2015 | Հոդված/Article
Հայագիտության հարցեր, 2015թ․, 3, 229-241 էջ
|
Ձկնորսական մշակույթը Հայաստանում՝ պատմաազգագրական ուսումնասիրություն
2015 | Հոդված/Article
«Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես, 2015թ․, 1, 472-474 էջ
|
Դիտողոթյուններ Սյունիքում մ.թ.ա 3-րդ -1-ին հազարամյակների ծիսական լանդշաֆտի ձևավորման վերաբերյալ
2015 | Հոդված/Article
Անտառ ծննդոց, 2015թ․, 1, 64-79 էջ
|
Արագածի և Արամուսի պաշտամունքային կառույցներն ու քարակոթողները
2002 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի», 2 (107), Երևան 2002թ., էջ 52-56
|
Մետաղե սպասքի ձևերի ընդօրինակումը Վանի թագավորության խեցեգործության մեջ
1988 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի», 2 (65), Երևան 1988թ., էջ 112-121
|