Պատմության ֆակուլտետ
Faculty of History
Պատմության ֆակուլտետը գործում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից:
>
Լևոն Հմայակի Աբրահամյան

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ | Հնագիտության և ազգագրության ամբիոն
Կրթություն
1965 - 1970 թթ. Երևանի պետ. համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ:
1974 - 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ:

Մասնագիտական փորձ
1978 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող, ներկայումս ղեկավարում է արդիականության ազգաբանության բաժինը:
1990 թ. ցարդ տարբեր ազգագրական դասընթացներ է դասավանդել Երևանի պետ. համալսարամի պատմության և աստվածաբանության ֆակուլտետներում, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում.
Պիտսբուրգի (հրավիրված պրոֆեսոր մարդաբանության բաժնում, 1994 թ.), Կալիֆորնիայի՝ Բըրքլիում (հրավիրված պրոֆեսոր մարդաբանության բաժնում և հայագիտության՝ Վիլյամ Սարոյանի անվան պրոֆեսոր, 1997 թ.), Քըլամբիայի (հրավիրված պրոֆեսոր Միջին Արևելքի և Ասիայի լեզուների և մշակույթների բաժնում, 2001 թ.) և Կալիֆորնիայի՝ Լոս Անջելեսում (հրավիրված պրոֆեսոր միջինարևելյան լեզուների և մշակույթների բաժնում, 2008 թ.):

Կոչումներ
2006 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2009 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հետաքրքրության շրջանակները
հայոց ավանդական և արդի ազգագրություն,
համեմատական առասպելաբանություն,
քաղաքի ազգագրություն,
քաղաքագիտական ազգաբանություն,
արվեստի ազգաբանություն:

«Արևելյան գործընկերություն նախաձեռնությունը» և Հարավային Կովկասի պետությունները
2016 | Հոդված/Article
Լրաբեր հասարակական գիտությունների, 2016, 3 (648), 30-44 էջ
|
К вопросу о реконструкции первобытного праздника (Նախնադարյան տոնի վերակառուցման հարցի շուրջը)
1977 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի», 3 (33), Երևան 1977թ., էջ 97-106
|