Պատմության ֆակուլտետ
Faculty of History
Պատմության ֆակուլտետը գործում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից:
>
Լիլիթ Ասքանազի Մակարյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | Սփյուռքագիտության ամբիոն
Կրթություն
2008-2011թթ. -ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայցորդ
2005-2007 թթ.-Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ (մագիստրատուրա)
2001-2005 թթ. - Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ (բակալավր)

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու (2011 թ.)

Գիտական կոչում
Դոցենտ (2015 թ.)

Աշխատանքային փորձ
2020թ.-ից ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի դասախոս:
2019թ.-ից առ այսօր Եվրոպական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան:
2011թ. -ից առ այսօր Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս:
2007-2011 թթ. Հայաստանի ազգային արխիվ, Գիտահետազոտական աշխատանքների, և միջազգային կապերի բաժնի առաջին կարգի, ապա` առաջատար արխիվագետ:
2005-2019 թթ. դասավանդել է Աջափնյակի կրթահամալիրում, Երևանի 189 և «Հերացի» ավագ դպրոցներում, Հայաստանում ֆրանսիական քոլեջում:

Կարդացվող դասընթացներ
Համեմատական սփյուռքագիտություն
Հետազոտության պլանավորում և մեթոդներ
Սփյուռքի ձևավորումը և արդի հիմնախնդիրները
Հայոց պատմություն


Պարգևներ
«Ստեղծարար ուսուցիչ» «Պատմություն» առարկայից ԿԳՄՍ-ի հանրապետական մրցույթի հաղթող (2019թ.)
ԿԳՆ-ի կողմից շնորհվել է մանկավարժի որակավորման I կարգի (2015թ.) և II կարգի (2018թ.) տարակարգեր:
«Երիտասարդ գիտնականների գիտաժողովում» ԵԿՏԱ ՄՀ ամբիոնի լավագույն զեկուցող (2013թ.)

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն