![]() |
Լյուբա Վլադիմիրի Կիրակոսյան
Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր | Մշակութաբանության ամբիոն Կրթությունը և վերապատրաստումը
1978-1983թթ․Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ճարտարապետի որակավորում: 1979-1982թթ․ ԵրՊԻ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, Տեխնիկական թարգմանություն (ֆրանսերեն) և ինֆորմատիկա մասնագետի որակավորում: 1983-1986թթ․ ԵՊՀ ասպիրանտուրա, ճարտարապետություն։ Գիտական աստիճան և կոչում «Արագածի վաղմիջնադարյան ամրոց-բնակատեղիների ճարտարապետությունը», Երևանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտ, 055․05․01 մասնագիտական խորհուրդ, 1992թ․ «Խաչենագետի ներքնահովտի ճարտարապետությունը», Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, 030 մասնագիտական խորհուրդ, 2019թ․։ Պրոֆեսոր-2015թ․ Աշխատանքային փորձ 2006թ․-ից - ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր: 1995թ․-ից- մինչ այսօր - ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր : 1983թ․-2014թ․-Երևանի պետական համալսարանի Հնագիտության գիտահետազոտական լաբորատորիա, ավագ գիտաշխատող: 2008թ․-2014թ․-«Խաչենագետի ներքնահովտի պատմաճարտարապետական միջավայրը» պետական պատվերով կատարվող թեմայի ճարտարապետ: 2018թ․-2020թ․- 18T-2A370 -«Ճարտարապետաշինարարական նախագծային ավտոմատացված աշխատանքային տեղի մշակում» թեմատիկ ծրագրի ղեկավար։ Գիտական գործունեություն 1983թ․-ից մինչ այսօր- Գիտահետազոտական, չափագրական և վերականգնման աշխատանքների իրականացում Արցախի, Գավառի, Շամիրամի, Բջնիի, Դվինի և այլ հնագիտական արշավախմբերի կատարած պեղումների ընթացքում: 2007-2009թթ․- Ճարտարապետական հուշարձանների վերլուծությանն ու ներկայացմանը նվիրված «Սահմանների մշակույթ» ցուցահանդեսների կազմակերպում Երևանում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում, Ժնևում: 2009թ․- Արցախի Տիգրանակերտի պատմամշակութային թանգարանի ստեղծում: 2014թ․ մայիսի 5-9- Ֆրանսիայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի ճարտարապետական բարձրագույն դպրոցների ցանցի (REA) 18-րդ հանդիպման շրջանակներում` Լեհաստանի Լոձ քաղաքում, «Քաղաք քաղաքի վրա. կայուն զարգացում» խորագիրը կրող սեմինարում «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները Երևանում» զեկույցի ներկայացում : 2014-2015թթ․-Վենետիկում` Սբ. Ղազարում կայացած «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանում և վերականգնում» գիտաժողովներում «Պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման գործընթացը Լեռնային Ղարաբաղում» զեկույցների ներկայացում: 2014թ․ հոկտեմբերի 30- նոյեմբեր 2- Ծաղկաձորում կայացած Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած համատեղ` «Մշակույթի ուսուցում և հետազոտություն» խորագիրը կրող սեմինարում «Հայ վրացական ճարտարապետական առնչությունները» զեկույցի ներկայացում։ 2014թ․ մայիս- Մասնակցություն Թբիլիսիում Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած սեմինարին: Զեկույցի թեման՝ «Երևանի ժամանակակից քաղաքաշինական մշակույթը»։ 2016թ․ հուլիս- Մասնակցություն Լիոնում կայացած աղյուսի ճարտարապետությանը նվիրված համաշխարհային ֆորումին։ Ներկայացվել են Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները։ 2016թ հոկտեմբերի 22-23․- Արցախի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով, Ստեփանակերտ ։ Զեկույցի թեման՝ «Արցախի Տիգրանակերտի պաշտպանական համակարգը հելլենիստական ամրաշինության համատեքստում»: 2016,26-28 october- Contemporary Problems of Architecture and Construction, 8 International Conference, Erevan, Զեկույցի թեման՝ «Fortification End Construction Technique Of Tigranakert In Artsakh». 2017թ․, 7-8 դեկտեմբեր- Ականավոր հայագետ-բյուզանդագետ Կարեն Յուզբաշյանի (1927-2009թթ․) ծննդյան 90-ամյակին նվիրված ,, Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը․ Բ, Միջազգային գիտաժողով, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտ, Երեւան, ։ Զեկուցման թեման՝ «Խաչենագետի ներքնահովտի նորահայտ եկեղեցիների ճարտարապետությունը»։ 2017, 19, 20 апреля. - Приднепровская государственная академия строительства и архитектуры (ПГАСА), Днепр, Զեկուցման թեման ՝«Архитектура Еревана и проблемы oрганизации пространственной среды»։ 2018, 9,10 օգոստոս- Արցախի պատմության, լեզվի և մշակույթի ուսումնասիրության հիմնախնդիրները, Շուշի, Զեկուցման թեման՝ «Արցախի Տիգրանակերտի ամրաշինական համակարգը»։ 2019, 11-13 փետրվար- «ՈՒԴՈՒՐԻ ԷԹԻՈՒՆԻ ԵՐԿՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» Գիտաժողով նվիրված հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակին, Երևան։ Զեկուցման թեման՝ «Սևանի ավազանի բրոնզ երկաթեդարյան դամբարանների կառուցվածքն ու շինարվեստը»։ 2019,14-16 october - Contemporary Problems of Architecture and Construction, 11 International Conference, Yerevan, Զեկուցման թեման՝ «Problems Of Architectural Heritage Preservation In Modern Construction Of Yerevan»․ 2019, 11-13 septamber- International conference «Caves as Natural and Cultural Monuments» dedicated to the 35th anniversary of the Speleological Center of Armenia, Yerevan. Զեկուցման թեման՝ Cave Landscape Of Artsakh Tigranakert. http://armconference2019.com. 2019 13-14 december - A la mémoire de Sirarpie Der Nersessian (1896-1989), Colloque international, Paris.Զեկուցման թեման՝The Architecture Of Vankasar Church And Azerbaijanian «Reconstruction»․ Colloque Paris - Academia.edu https://independent.academia.edu ›. 2021 28-30 հոկտեմբեր - Հայաստանի հանրապետության 30 ամյակին նվիրված գիտաժողով, Երևանի պատմության թանգարան, Երևան։ Զեկուցման թեման՝ «Երևանի ճարտարապետական կերպարի զարգացումը»։ Կարդացվող դասընթացներ Հայաստանի Ճարտարապետության և շինարարությսան ազգային համալսարանում կարդում է «Նախագծման հիմունքներ», «Մասնագիտական ներածություն», «Ծավալատարածական հորինվածք», «Հին աշխարհի ճարտարապետության պատմություն», «Հայ ճարտարապետության պատմություն», «Հայկական ճարտարապետության պատմությունը համաշխարհային ճարտարապետության համատեքստում» դասընթացները: Ղեկավարում է բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանքներ, որոնք հանրապետական և միջազգային մրցույթներում արժանացել են դիպլոմների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են հինգ ատենախոսություններ: ԵՊՀ-ի Մշակութաբանության ամբիոնում վարում է «Հայաստանի ճարտարապետական մշակույթը», «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները Հայաստանի հանրապետությունում» դասընթացները: Գիտական հետաքրքրությունների շրջանակը Ճարտարապետություն, քաղաքաշինություն, մշակութաբանություն, հնագիտություն։ Հին և միջնադարյան հայ ճարտարապետական մշակույթ։ Հայկական ճարտարապետությունը մերձավորարևելյան մշակույթի համատեքստում։ Ճարտարապետական փոխառնչություններ։ Պատմաճարտարապետական ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Լեզուների իմացություն Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն։ Մասնագիտական անդամակցություն 1994թ․-ից մինչ այսօր - Հայաստանի ճարտարապետների միության անդամ։«Գիտություն, կրթություն, ժառանգություն»հանձնաժողովի անդամ: 2003-2013թթ. - Ճարտարապետության և շինարարության ոլորտում ՀՀ Պետական մրցանակ շնորհող հանձնախմբի անդամ: 2012թ․ - Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ։ 2016թ․ - ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության ֆակուլտետի խորհրդի անդամ։ 2015թ․-ից մինչ այսօր – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 030 մասնագիտական խորհրդի անդամ, ճարտարապետություն։ Պարգևներ 2009թ․ - ՀՀ Քաղաքաշինության նախարարության առաջին կարգի մրցանակ «Արցախի Տիգրանակերտի ճարտարապետական կերպարը» նախագծի համար` լավագույն նախագիծ ցուցահանդես մրցույթի շրջանակներում: 2014թ․ - Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի հուշամեդալ` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար: 2015թ․ - ՀՀ Քաղաքաշինության նախարարության շնորհակալագիր` Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում ներդրած ավանդի համար: 2016թ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ` Հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 2017թ․ - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շնորհակալագիր «Երկարամյա մասնագիտական և գիտամանկավարժական գործունեության» համար։ |