Պատմության ֆակուլտետ
Faculty of History
Պատմության ֆակուլտետը գործում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից:
>
Միքայել Արմենի Մալխասյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | Հայոց պատմության ամբիոն
Կրթություն
2007 - 2011 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատ
2011 - 2013 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրա
2013 - 2016 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա

Աշխատանքային փորձ
2010 թ-ից մինչև այժմ «Քվանտ» վարժարանում պատմության ուսուցիչ
2012 - 2015 թթ. ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ
2014 - 2016 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս
2016 - 2018 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
2018 թ-ից մինչև այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2018 թ-ից մինչև այժմ «Քվանտ» վարժարանում պատմության ամբիոնի վարիչ
2019 թ-ից մինչև այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2019 թ. ՀՀ ԿԳՆ պատմության հանրապետական օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբի նախագահ

Գիտական աստիճան
2016 թ. ԳԱԱ պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում - 17-րդ դարի առաջին կեսին» թեմայով
2018 թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատմագիտության դոցենտի գիտական կոչում

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն-2 (միջին դարեր)
Հայոց պատմության հիմնահարցեր
ՀՀ և հարևան պետությունների ժողովրդագրական պատկերը (պատմական զարգացման միտումներ և արդի իրավիճակ)
Introduction to the Armenian Studies
Medieval History of Armenia

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայաստանի պատմական աշխարհագրություն և ժողովրդագրություն, հայ սփյուռքի պատմություն և աշխարհագրություն

Հրատարակած աշխատանքներ
Հրատարակել է 8 մենագրություն, ավելի քան 40 հոդված, իր խմբագրությամբ` գիտական հոդվածների 23 ժողովածու

Մասնակցություն գիտաժողովներին և մասնագիտական վերապատրաստումներին
Զեկուցումներով է հանդես եկել ավելի քան 50 գիտաժողովներում, 2010 - 2019 թթ. վերապատրաստվել է Միջազգային բակալավրիատ (IB) համակարգում պատմություն և իմացության տեսություն առարկաների դասավանդման համար

Հասարակական գործունեություն
2010 - 2011 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
2010 - 2012 թթ., 2018 թ-ից մինչև այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2012 - 2015 թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ, ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածուների պատասխանատու խմբագիր
2015 - 2019 թթ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար

Պարգևներ
2006 թ. Աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հաղթող
2007 թ. Պատմության հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող
2011 թ. «ԵՊՀ լավագույն ուսանող-2011», ԵՊՀ բրոնզե մեդալ
2012 թ. ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիր, 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներ
2013 թ. ՀՀ ԿԳՆ վարկածով «ՀՀ լավագույն ուսանող-2012»
2013 թ. «Քաղաքացիական կրթության լավագույն ուսուցիչ» մրցանակ ԵՄ գրասենյակի կողմից
2013 թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի շնորհակալագիր` Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադաներում սաների հաջող ելույթների համար
2016 թ. ԵՊՀ ոսկե մեդալ` համալսարանում ուսանողական գիտական գործունեություն ծավալելու և ՈՒԳԸ աշխատանքների էապես բարելավման հարցում ունեցած նշանակալի ներդրման համար
2017 թ. ՀՀ ԿԳՆ պատվոգիր

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ), անգլերեն (ազատ), թուրքերեն (բառարանով), իտալերեն (բառարանով)

Մեծ Հայքի թագավորության սահմաններն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկի
2017 | Հոդված/Article
ՀՀ և Մերձավոր արտասահմանի տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները, 2017, էջ 36-43
|
Օսմանյան կայսրության էթնոկրոնական քաղաքականության հիմնական առանձնահատկություններն Արևմտյան Հայաստանում XVI դարում
2017 | Հոդված/Article
Հայագիտության հարցեր: 2017թ․, 2 (11), 48-59 էջ, Հայաստան
|
1606-1609 թթ. Մեծ սովը Հայաստանում
2017 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն», 2017 № 2 (23), էջ 17-34
|
Ժողովրդագրական գործընթացների միտումները և առանձնահատկությունները Հայաստանում ԺԶ դարում
2016 | Հոդված/Article
Էջմիածին: 2016թ․, Դ, 52-72 էջ, Հայաստան
|
Ժողովրդագրական գործընթացների միտումները և առանձնահատկությունները Հայաստանում XVII դարի առաջին կեսին
2016 | Հոդված/Article
Հայագիտության հարցեր: 2016թ․, 1 (7), 94-104 էջ, Հայաստան
|
Օտար էթնիկական ներթափանցումները Հայաստան 16-րդ դարում
2016 | Հոդված/Article
«Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես: 2016թ․, Ա, 140-149 էջ, Հայաստան
|
History of Medieval Armenia
2016 | Գիրք/Book
Course companion. Yerevan, Quantum College, 2016, 102 p.
|
Կարսի մարզի բնակչությունը
2015 | Գիրք/Book
ԵՊՀ հրատ.: 2015թ․, 80 էջ
|
Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ, գիրք 1
2015 | Գիրք/Book
ԵՊՀ հրատ.: 2015թ․, 248 էջ
|