Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Faculty of International Relations
Միջազգային հարաբերությունների բաժինը բացվել է դեռևս 1990 թ-ին:
>

Միջազգային հարաբերությունների բաժինը բացվել է դեռևս 1990 թ-ին և այդ կարգավիճակով մնացել ընդհուպ մինչև 1998 թ-ը (1990 թ.-ին` Արևելագիտության ֆակուլտետի կազմում, իսկ 1991 - 1992 ուստարվանից` Պատմության): 1993 թ-ի ապրիլին ուսումնական պլաններ կազմելու և բաժնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիմնադրվեց Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնը, որը հետագայում վերանվանվեց Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն:



ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ` 1998 թ-ի սեպտեմբերի 16-ին Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի հենքի վրա ստեղծվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նրան միացավ նաև Փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Ներկայումս Միջազգային հարաբերությունների ֆակուլտեում գործում են 3 բաժիններ` Միջազգային հարաբերությունների, Քաղաքագիտության և Հանրային կառավարման:



Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը բարձրակարգ մասնագետներ է պատրաստում դիվանագիտական ծառայության, միջազգային կազմակերպությունների, հանրապետության պետական իշխանության մարմինների, ինչպես նաև ոչ պետական հաստատությունների ու առանձին կազմակերպությունների հետազոտական-վերլուծական բաժինների համար:



Ֆակուլտետի կազմում գործում են մասնագիտական հետևյալ ամբիոնները`



միջազգային հարաբերությունների և դիվանագիտության,

դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման,

քաղաքական ինստիտուտների և գործընթացների,


քաղաքական գիտության պատմության և տեսության,


հանրային կառավարման:

Ֆակուլտետում դասավանդում են 9 դոկտորներ, 58 գիտ. թեկնածուներ, 9 պրոֆեսորներ, 33 դոցենտներ:

Կոնտակտներ
Դեկան` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գեղամ Պետրոսյան

Դեկանատ` (+374 60) 71-00-79,
(+374 60) 71-00-78,
(ներքին 10-79,10-78),
int.rel@ysu.am