![]() |
Հայկ Զավենի Նազարյան
Ասիստենտ | Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն Կրթություն
2003 - 2007 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (բակալավրիատ) 2007 - 2009 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (մագիստրատուրա) 2007 - 2009 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (մագիստրատուրա) 2009 - 2012 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում Գիտական աստիճան 2012 թ. պաշտպանել է թեկնածութական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային փորձ 2010 - 2012 թթ. ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության սփյուռքի բաժնի ավագ տեսուչ: 2012 թ-ից մինչ այժմ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության սփյուռքի բաժնի վարիչի տեղակալ: 2014 - 2018 թթ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ 2018 թ-ից դոցենտ Կարդացվող դասընթացներ Տեղեկատվական պատերազմներ և դիվանագիտություն ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականություն Ժամանակակից կոնֆլիկտների և քարոզչական ազդեցության վերլուծություն Գիտական հետաքրքրությունների շրջանակը Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է տեղեկատվական պատերազմների և տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ԻԻՀ արտաքին քաղաքականության ուսումնասիրությունները: Հեղինակ է «տեղեկատվական պատերազմներ» և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության թեմաներով տասնյակի հասնող գիտական հոդվածների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի(Տեղեկատվական պատերազմներ և դիվանագիտություն, Երևան, ԵՊՀ հրատ, 2017): Լեզուներ Հայերեն, անգլերեն, պարսկերեն, ռուսերեն hayk.nazaryan@ysu.am |