Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Faculty of International Relations
Միջազգային հարաբերությունների բաժինը բացվել է դեռևս 1990 թ-ին:
>
Մհեր Լևոնի Շահգելդյան

Ասիստենտ | Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոն
Կրթություն
1987 - 1992 թթ. Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետ
1992 - 1995 թթ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրա
1994 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացներ
1996 թ. Հայկական - ֆրանսիական կառավարման (մենեջմենտի) կենտրոն

Գիտական աստիճան
Քաղաքական գիտությունների թեկնածու
«Քաղաքական որոշումների ընդունման մեթոդաբանական վերլուծություն» թեմայով թեկնածուական ատենախոսություն, 1995 թ.

Աշխատանքային փորձ
1984 - 1985 թթ. աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում` փորձարկող
1985 - 1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում
1993 թ-ից մինչ օրս ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ
1993 - 1995 թթ ՀՀ գիտության եւ կրթության նախարարության Մանկավարժական գիտությունների ԳՀԻ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող
1996 - 1998 թթ. Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան
1996 - 1998 թթ. «Հորիզոն» իրավական և քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
1998 - 2000 թթ. Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր
2000 - 2002 թթ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ
2000 - 2011 թթ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս
2008 - 2010 թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2002 - 2003 թթ. ԱԺ պատգամավոր: ԱԺ պետական - իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2003 - 2007 թթ. ԱԺ պատգամավոր
2003 - 2006 թթ. ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա` նույն հանձնաժողովի անդամ: ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ
2007 - 2008 թթ. ԱԺ պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան - Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ
2012 - 2016 թթ. ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ
2017 թ-ից ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր

Կարդացվող դասընթացներ
Ազգային անվտանգության տեսություն
Քաղաքական գործընթացներ, քաղաքական որոշումների ընդունման տեխնոլոգիաներ
Քաղաքական որոշումների ընդունման մեթոդները

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
  • Ազգային անվտանգության տեսության հարցեր
  • Քաղաքական գործընթացներ, քաղաքական որոշումների ընդունման տեխնոլոգիաներ և մեթոդներ
  • Քաղաքական մարքեթինգ
  • Ռազմավարական մարքեթինգ
  • Լոբբինգի տեսություն

    Լեզուներ
    Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

    Մասնագիտական անդամակցություն
    2008 թ–ից մինչ օրս Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ
    2010 թ-ից մինչ օրս Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահ

    Պարգևներ
    Ֆրանսիայի «Արժանիքի ասպետ» շքանշան
    ՌԴ «Ալեքսանդր Նևսկի» մեդալ
    ՀՀ մի շարք գերատեսչական մեդալներ

  • Ովքեր են ընդունում քաղաքական որոշումներ
    1994 | Հոդված/Article
    «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (82), Երևան 1994թ., էջ 144-149
    |