Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնը» ստեղծվել է 2010 թ. մայիսին:
Այս բաժնում ուսանողները ուսումնասիրում են դիվանագիտական և հյուպատոսական ծառայության ինչպես տեսական, այնպես էլ գործնական հարցերը: Բաժնի ուսումնական պլանում կարևոր տեղ է հատկացված դիվանագիտական և հյուպատոսական ծառայության առանձնահատկություններին, դիվանագետի պատասխանատու առաքելությանը և հիմնական պարտականություններին:
Բաժնում դասավանդվում են դիվանագիտական ծառայության անբաժան մասը հանդիսացող դիվանագիտական բանակցությունների վարում , դիվանագիտական վարվեցողություն, դիվանագիտական արարողակարգ և վարվելակերպ, երկրագիտություն առարկաները:
Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնում մեծ կարևորություն է տրվում հատկապես օտար լեզուների (եվրոպական և արևելյան) կատարյալ իմացությունը: Համաձայն ՀՀ Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 24-րդ հոդվածի պարտադիր է համարվում առնվազն երկու օտար լեզուների տիրապետելը:
Այդ անհրաժեշտությունից ելնելով՝ առաջին և երկրորդ լեզուների դասավանդումը կատարվում է դիվանագիտական խոսքի և մշակույթի և դիվանագիտական ծառայության հմտություններին տիրապետելու համապատասխան:
Բարձր առաջադիմությամբ բակալավրիատի շրջանավարտները իրենց ուսուցումը կարող են շարունակել մագիստրատուրայում: Լավագույն շրջանավարտները հնարավորություն են ունենում հաջող քննություններ հանձնելուց հետո անցնել աշխատանքի արտաքին գործերի նախարարությունում, միջազգային կազմակերպություններում և տարբեր նախարարությունների միջազգային կապերի վարչություններում:

Աշխատակիցներ

Սյուզաննա Կարապետի Նավասարդյան
Ամբիոնի վարիչ

Լիա Ռազմիկի Պետրոսյան
Դոցենտ

Անահիտ Սերգեյի Աբրահամյան
Դոցենտ

Ամալյա Միքայելի Բաբայան
Դոցենտ

Ռուզաննա Արշակի Պետրոսյան
Դոցենտ

Վարդուհի Արամայիսի Պետրոսյան
Դոցենտ

Ռուզաննա Լեոնիդի Մելիքյան
Դասախոս

Լուսինե Գեղամի Պետրոսյան
Դասախոս

Ռուզաննա Աշոտի Առուստամյան
Դասախոս

Նունե Հենրիկի Մելքոնյան
Դասախոս

Ամալյա Աշոտի Բալոյան
Դասախոս

Արմենուհի Արամի Մարտիրոսյան
Դասախոս

Մարինե Գագիկի Մկրտչյան
Դասախոս