Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Faculty of Journalism
ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
>
Դավիթ Վահանի Սարգսյան

Ասիստենտ | Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն
Կրթություն
2007 - 2011 թթ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
2011 - 2013 թթ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, «Ժուռնալիստիկա» մագիստրոսական ծրագիր (գերազանցության դիպլոմ)
2013 - 2014 թթ.՝ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
2013 - 2016 թթ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
բանասիրական գիտությունների թեկնածու (2016 թ.)
թեման՝ «Հայրենական և միջազգային առաջատար ԶԼՄ-ները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում (2010-2015 թթ.)», շնորհվել է ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող Գրականագիտություն-012 մասնագիտական խորհրդի որոշմամբ

Աշխատանքային փորձ
2007 - 2008 թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Անկախության սերունդ» և «Թիրախ» հաղորդաշարերի լրագրող
2008 - 2011 թթ.՝ «Երևան» հեռուստաընկերության լրատվական ծառայության մեկնաբան
2010 - 2011 թթ.՝ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության լրագրող
2011 - 2016 թթ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության վերլուծական թողարկման պրոդյուսեր, միջազգային լուրերի ավագ մեկնաբան
2013 - 2014 թթ.՝ «Արմենպրես» լրատվական գործակալության սյունակագիր-վերլուծաբան
2015 - 2016 թթ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2016 թ.-ից՝ ասիստենտ
2016 թ.-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հեղինակ և վարող
Հասարակական գործունեություն
2009 - 2011 թթ.՝ ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ
2010 - 2012 թթ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ

Կարդացվող դասընթացներ
Ժուռնալիստի վարպետություն, Արտասահմանյան ժուռնալիստիկա, Մեդիան և քաղաքական տեխնոլոգիաները

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արտասահմանյան ժուռնալիստիկա, միջազգային լրատվություն, քաղաքական տեխնոլոգիաները և մեդիան, ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը, ԶԼՄ և աշխարհաքաղաքականություն

Մասնագիտական պատրաստվածություն
2010 - 2011 թթ.՝ «Սելիգեր» միջազգային կրթական համաժողով, ՀՀ պատվիրակության ղեկավար, կազմկոմիտեի անդամ, Տվերի մարզ, ՌԴ
2011 թ.՝ «Լոմոնոսով» 18-րդ միջազգային ուսանողական գիտական նստաշրջան, Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվա, ՌԴ
2011 թ.՝ Ինտելեկտուալների երկրորդ իսիկկուլյան երիտասարդական համաժողով, Չոլպոն-Աթա, Ղրղզստան
2011 թ.՝ «Կովկասը մեր ընդհանուր տունն է» միջազգային գիտագործնական համաժողով, Հարավային դաշնային համալսարան, Դոնի Ռոստով, ՌԴ
2011 թ.՝ ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության 6-րդ ամենամյա համաժողով, Կիև, Ուկրաինա
2013 թ.՝ ԱՊՀ երկրների երիտասարդ ռուսալեզու լրագրողների առաջին համաժողով, Պենզա, ՌԴ
2013 թ.՝ «Պատերազմներ, որոնք չեն երևում» խորագրով միջազգային հետազոտական ամառային դպրոց, Սիգիշոարա, Ռումինիա
2014 թ.՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը» միջազգային դասընթաց, Քաղաքական դասընթացների Վիշեգրադյան դպրոց և Դիվանագիտության եվրոպական ակադեմիա, Վարշավա, Լեհաստան
2014 թ.՝ Ժողովրդավարության համաշխարհային համաժողով, Եվրոպայի խորհուրդ, Քաղաքական դասընթացների դպրոցներ, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2014 թ.՝ «Կովկասյան երկխոսություն-2014» համաժողով, Գորչակովի հիմնադրամ, Նալչիկ, ՌԴ
2015 թ.՝ «Ապագա մարտահրավերների լրագրություն», Տնտեսության Ստոկհոլմի դպրոց Ռիգայում, Մեդիահետազոտությունների կենտրոն, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ, Ռիգա, Լատվիա
2016 թ.՝ Քաղաքացիական կլոր սեղան, Եվրոպայի խորհուրդ և Ստամբուլի Քաղաքական դասընթացների դպրոց, Բեռլին, Գերմանիա, և Ստրասբուրգ, Ֆրանսիա

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Պարգևներ և մրցանակներ
2007 թ.՝ «Լավագույն հրապարակախոսություն» Ռուսաստանի հայերի միության հայտարարած լավագույն գրական ստեղծագործության միջազգային մրցույթում
2009 թ.՝ ԵՊՀ բրոնզե հուշամեդալ, «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթող
2009 թ.՝ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի կազմակերպած կրթական դրամաշնորհի մրցույթի հաղթող
2010 թ.՝ «Լավագույն ակնարկ» Ռուսաստանի հայերի միության հայտարարած լավագույն գրական ստեղծագործության միջազգային մրցույթում
2010 թ.՝ Առէկսիմբանկի հայտարարած «Երկրի մասշտաբով՝ յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի հաղթող
2010 թ.՝ ԱՊՀ երկրների Առաջին միջազգային նորարարական երիտասարդական նստաշրջանի մրցույթի հաղթող «Մենք ԱՊՀ-ի ապագան ենք» նախագծի համար, Մոսկվա
2014 թ.՝ ԵՊՀ պատվոգիր համալսարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցության համար

Սփյուռքահայ լրատվամիջոցները ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության կողմնորոշիչներում
2016 | Հոդված/Article
«21-րդ դար», 2016 թ., 2 (66), Երևան, «Նորավանք» ԳԿՀ, էջ 110-118, www.noravank.am
Եվրոպական և եվրասիական գլոբալ ինտեգրացիոն նախագծերի տեղեկատվական ապահովումը
2016 | Հոդված/Article
«Լրաբեր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի. սերիա՝ հումանիտար և հասարակական գիտություններ», 2016 թ., 1 (22), Երևան, ՀՌՀ հրատարակչություն, էջ 107-114, science.rau.am
Եվրաինտեգրման ընկալումները հայաստանյան մամուլում
2016 | Հոդված/Article
«ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու. Հասարակական գիտություններ», 2016 թ., 1.6 (16), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, էջ 169-174, ysu.am/files
Եվրաինտեգրման ընկալումները հայաստանյան մամուլում
2015 | Հոդված/Article
«21-րդ դար», 2015 թ., 2 (60), Երևան, «Նորավանք» ԳԿՀ, էջ 135-146
Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական դաշտի որոշ իրողություններ
2015 | Հոդված/Article
«ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու. Հասարակական գիտություններ», 2015 թ., 1.7 (10), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, էջ 144-148,
ysu.am/files
Հայաստանի եվրաինտեգրումը եվրոպական լրատվադաշտի ընկալմամբ
2015 | Հոդված/Article
«21-րդ դար», 2015 թ., 5 (63), Երևան, «Նորավանք» ԳԿՀ, էջ 95-106,
www.noravank.am
Լրատվադաշտի և խոսքի ազատության ընկալումների փոփոխությունները հետխորհդային տարածքում 1991-2011 թթ.,
2013 | Հոդված/Article
«Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈւԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու. հատոր 3-րդ», 2013 թ., Երևան, ԵՊՀ հրատարակչություն, էջ 301-304
ysu.am/files
Տեղեկատվության ազատության և կարծիքի արտահայտման իրավական կարգավորումը ՀՀ-ում (ռուսաց լեզվով)
2011 | Հոդված/Article
«Սոցիալական և հումանիտար գիտություններ. կրթություն և հասարակություն. հատոր 2-րդ», 2011 թ., Նիժնի Նովգորոդ, «Պովոլժիե», էջ 198-201
Ադրբեջանի քարոզչական դերը Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում
2010 | Հոդված/Article
«Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողով. թեզիսների ժողովածու», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010 թ., էջ 58-61
ysu.am/files
Հայ-ադրբեջանական տեղեկատվական հակամարտության ներկա փուլի որոշ իրողություններ
2010 | Հոդված/Article
, «ԼՂՀ. արդի մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ. ուսանողական գիտաժողով. գիտաժողովի նյութեր», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010 թ., էջ 16-18,
ysu.am/files