Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>
Վահագն Հովիկի Գրիգորյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Քաղաքացիական դատավարության ամբիոն
Կրթություն
2006 – 2010 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
2010 – 2012 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ
2012 – 2015 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
2019 – 2020 թթ. Ուփսալայի համալսարանի մագիստրատուրա (Մտավոր սեփականության իրավունքի մագիստրոսական ծրագիր)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ատենախոսության թեման
«Վերաքննիչ դատարանի լիազորությունների հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում»: Մասնագիտությունը՝ ԺԲ.00.04

Գիտական հետազոտությունների շրջանակը
Քաղաքացիական դատավարություն

Կարդացվող դասընթացներ
ՀՀ Քաղաքացիական դատավարություն

Աշխատանքային փորձ
2020 թ.-ից առ այսօր Շիրակի պետական համալսարան, դասախոս
2019 թ.-ից առ այսօր «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ, համահիմնադիր, իրավաբան - փորձագետ
2014 թ.-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, քաղաքացիական դատավարության ամբիոն, դասախոս (ասիստենտ)
2014 թ.-ից առ այսօր «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, դասախոս / գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ
2020 - 2021 թթ. ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, իրավաբան - փորձագետ
2020 - 2021 թթ. GFA Consulting Group GmbH, իրավաբան - փորձագետ
2018 - 2019 թթ. «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակ, Հայաստանում սնանկության համակարգի բարելավման աջակցման ծրագրի իրավաբան - փորձագետ
2017 - 2018 թթ. «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, ավագ իրավաբան, սնանկության գործերի համակարգող
2017 թ. ՀՀ դատական օրենսգրքի նոր խմբագրության նախագծի մշակում
2016 - 2019 թթ. Քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման քննության գնահատման հանձնաժողովի անդամ / անդամության թեկնածու
2016 - 2017 թթ. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրության նախագծի մշակում
2016 - 2017 թթ. ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, կարճաժամկետ իրավաբան - փորձագետ
2013 - 2017 թթ. «Շանթ» հեռուստաընկերություն, իրավաբանական ծառայության ղեկավար
2013 - 2017 թթ. «Բրեյվ» փաստաբանական գրասենյակ, ավագ իրավաբան, թիմի ղեկավար
2012 - 2013 թթ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր խմբագրության նախագծի մշակում
2012 թ. Եվրոպայի խորհուրդ, իրավաբան - փորձագետ
2010 - 2013 թթ. «Բրեյվ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2018 թ.-ից «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» ՀԿ, փորձագետ
2018 թ.-ից ՀՀ Արբիտրների ասոցիացիայի անդամ
2017 թ.-ից ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի արբիտր
2015 թ.-ից «ELSA (The European Law Students’ Association) Հայաստան» կազմակերպության անդամ
2012 թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության (ասոցիացիայի) անդամ
2012 թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ (արտոնագիր թիվ 1413)

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Գաղտնի եղանակով կատարված լուսանկարների, տեսագրությունների թույլատրելիության և սեփականության իրավունքի պաշտպանության հարաբերակցության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
2018 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, N 2 (80), Երևան, 2018, էջ 12-22
|
Գաղտնի եղանակով կատարված լուսանկարները, ձայնագրությունները և տեսագրությունները քաղաքացիական դատավարությունում որպես ապացույց օգտագործելու օգտագործելու թույլատրելիության հիմնախնդիրները
2018 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2018 № 1 (25), էջ 30-44
|
Գաղտնի եղանակով կատարված ձայնագրությունների և տեսագրությունների թույլատրելիության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
2017 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, էջ 377-410
|
Վերաքննիչ դատարանի լիազորությունների հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
2016 | Գիրք/Book
Մենագրություն: Հայրապետ, 2016թ․, 208 էջ, Հայաստան
Վերաքննության կարգով բողոքարկված միջանկյալ դատական ակտերի վերացման հետ կապված հիմնախնդիրները
2016 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ‎ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու (գլխ. խմբ.` Գ.Ս. Ղազինյան), Երևան, ԵՊՀ հրատ., 2016, էջ 186-200
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերանայելու սահմանների հետ կապված հիմնախնդիրները
2015 | Հոդված/Article
Դատական իշխանություն, Եր., 2015, 3-4, էջ 189-190
|
Միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելու լիազորության կիրառման հետ կապված հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
2015 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2014թ. նստաշրջանի նյութերի ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 348-363
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործառութային լիազորություններին առնչվող մի շարք արդի հիմնախնդիրներ
2015 | Հոդված/Article
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 2015, 1.5 (8), հասարակական գիտություններ, էջ 157-168
|
Վերաքննիչ դատարանի կազմակերպական-կարգադրիչ լիազորությունների հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
2015 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, Եր., 2015, 1 (67), էջ 75-85
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու լիազորության բնույթը և կիրառման համար անհրաժեշտ պայմանների հետ կապված հիմնախնդիրները
2014 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, Եր., 2014, 3-4 (65-66), էջ 113-124
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու դեպքում կայացվող որոշման բնույթը և դրա բողոքարկման հետ կապված հիմնախնդիրները
2014 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2013թ. նստաշրջանի նյութերի ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, էջ 156-180
|