Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>
Հասմիկ Ալեքսանդրի Ենգոյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Սահմանադրական իրավունքի ամբիոն
Կրթություն
1993 - 1998 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գիտական ատենախոսության թեմա
«Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում», ԺԲ.00.02 «Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»

Գիտական հետազոտությունների շրջանակ
Հարկային համակարգը ՀՀ-ում, գնումների բողոքարկման արտադատական համակարգը ՀՀ-ում, ընտրական համակարգի կատարելագործման հիմնախնդիրները, պառլամենտարիզմի արմատավորման հիմնախնդիրները, բնապահպանական հիմնախնդիրներ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ ֆինանսական իրավունք, ՀՀ ընտրական իրավունք

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2017 թ. «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ հիմնադիր նախագահ
2013 թ. փետրվարից մինչ օրս աշխատաում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչությունում՝ որպես վարչության պետ:
2005 թ. մայիսից մինչ օրս աշխատում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես դոցենտ:
2003 թվականից մինչ 2005 թ. մայիսը աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես ասիստենտ:
2000 թվականից մինչև 2003 թ. աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:
2010 թ. հունիսից մինչև 2012 թ. մարտը աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնում՝ որպես բաժնի պետ:
2006 թ. դեկտեմբերից մինչ 2010 թ. հունիսը աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնում՝ որպես ավագ դատախազ
2003 - 2004 թվականներին աշխատել է «Արմենտել ՀՁ ՓԲԸ-ում» որպես Գլխավոր գործադիր տնօրենի իրավական հարցերով խորհրդական:
2006 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)
hyengoyan@ysu.am

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունը որպես ընկերությանը պետական գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու հիմք
2019 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2019, էջ 141-149
|
Հասմիկ Ենգոյան , Րաֆֆի Նալչաջյան
Գնումների հետ կապված բողոքը քննող անձի կողմից իրականացվող ֆինանսական վերահսկողության որոշ հիմնախնդիրներ պետական գնումների ոլորտում
2019 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, N 1 (83), Երևան, 2019, էջ 75-81
|
2016 թ. դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի իրավական կարգավիճակի որոշ հիմնախնդիրներ
2018 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 130-137
|
Գնումների ընթացակարգերի ընթացքում ծագած վեճերի լուծումը արտադատական կարգով
2017 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, էջ 123-129
|
Հայաստանի Հանրապետության մունիցիպալ իրավունք
2015 | Գիրք/Book
Ուսումնական ձեռնարկ / ընդհանուր խմբագրությամբ Գ.Դանիելյանի, Երևանի պետ. համալս., Հայրապետ, 2015, 384 էջ
|
“Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում
2008 | Հոդված/Article
Օրինականություն, N48 հոկտեմբեր- դեկտեմբեր, Երևան, 2008, էջեր 26-31
Институт вето Президента в Республике Армения: сравнительно-конституционный анализ
2005 | Հոդված/Article
Իրավագիտության հարցեր (Вопросы правоведения),N2 մայիս-հունիս,ԵՊՀ հրատարակչություն,Երևան,2005, էջեր 93-99
Понятие “правотворчество”, законотворчество”, “законодательный процесс” и их трактовка в юридической литературе
2004 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, N4 /10/, հրատարակիչ` ՀՀ իրավաբանների միություն, Երևան, 2004, էջեր 38-42
“Էլեկտրոնային հաղորդակցության մասին “ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2004 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, N3-4 /25-26/, հրատարակիչ` ՀՀ իրավաբանների միություն, Երևան, 2004, էջեր 69-74
Европейский суд по правам человека и некоторые проблемы защиты прав человека в Республики Армении
2000 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, N3 /9/, հրատարակիչ` ՀՀ իրավաբանների միություն, Երևան, 2000, էջեր 64-66
Սահմանադրական վերահսկողության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում
1999 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, N2 /5/, հրատարակիչ` ՀՀ իրավաբանների միություն, Երևան, 1999, էջեր 73-86