![]() |
Սամվել Հակոբի Ջիլավյան
Ամբիոնի վարիչ | Մեխանիկայի ամբիոն Կրթություն
1976 - 1981 թթ. ԵՊՀ Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, մեխանիկայի բաժին 1981 - 1984 թթ. ասպիրանտուրա ԵՊՀ Գիտական աստիճան Ֆիզակամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման «Ջերմաաձգականության որոշ խնդիրներ անիզոտրոպ սալերի համար լայնական դեֆորմացիաների հաշվառմամբ», 1987 թ., ԵՊՀ Աշխատանքային փորձ 1985 թ-ից առ այսօր գիտական պայմանագրային թեմաներում գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող 1988 - 1996 թթ. ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ: 1989 թ-ից հոծ միջավայրի մեխանիկայի` 2007 թ-ից մեխանիկայի ամբիոն, 1991 թ-ից առ այսօր - ասիստենտ, դոցենտ Կարդացվող դասընթացներ Հոծ միջավայրի մեխանիկա, նյութերի դիմադրություն և շինարարական մեխանիկայի տարրեր, հոծ միջավայրի ջերմադինամիկա և ջերմաառաձգականություն, ալիքները հոծ միջավայրում, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի խնդիրների լուծման մեթոդներ Գիտական հետաքրքրությունների շրջանակը Սալերի և թաղանթների տեսություն, սալերի ջերմա և մագնիսաառաձգականության տեսություն, ջերմաառաձգականություն, առաձգական և էլեկտրաառաձգական ալիքների տարածումը և դիֆրակցիան առաձգական և պիեզոէլեկտրական միջավայրերում Մասնակցությունը դրամաշնորհների Պետբյուջեից ֆինանսավորվող «Առաձգականության մաթեմատիկական տեսության կոնտակտային և խառը խնդիրներ: Ալիքների դիֆրակցիան և ճառագայթումը առաձգական և էլեկտրաառաձգական միջավայրերում» գիտական թեմայի կատարող, 2002-ից Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն Մասնագիտական անդամակցություն 1991 - 1995 թթ. ֆիզմաթ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված խորհրդի գիտքարտուղար: 1996 - 2002 թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ 1989 - 2007 թթ. ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի խորհրդի գիտքարտուղար 2007 թ-ից ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի խորհրդի գիտքարտուղար samjilavyan@ysu.am |