Մաթեմատիկական անալիզի ամբիոնի աշխատակիցները ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասախոսություններ են կարդում բակալավրիական ծրագրերի շրջանակներում: Ուսումնական պլանում գերակշռում է Մաթեմատիկական անալիզի դասընթացը, որը կարդացվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում՝ մաթեմատիկա, մեխանիկա և ակտուարական մաթեմատիկա մասնագիտություններով ուսանողների համար, ինչպես նաև Տնտեսագիտության ֆակուլտետում և Կենսաբանության ֆակուլտետի կենսաինֆորմատիկա մասնագիտությամբ: Կարդացվում է նաև Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա դասընթացը, ինչպես նաև մաթեմատիկայի դասընթաց բնագիտական ֆակուլտետների համար: Ամբիոնում գործում է գիտաուսումնական սեմինար:
Ամբիոնում դասավանդում են մեկ պրոֆեսոր, տասներկու դոցենտ, երեք ասիստենտ և մեկ դասախոս: Ամբիոնի աշխատակիցների կողմից տարվող գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների տեսությանը՝ կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ, օրթոգոնալ և բիօրթոգոնալ համակարգեր, հարմոնիկ անալիզ և մոտավորություններ:

Աշխատակիցներ

Հրաչիկ Մերգոյի Հայրապետյան
Ամբիոնի վարիչ

Գեղամ Գրիգորի Գևորգյան
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր

Սպարտակ Գևորգի Ռաֆայելյան
Դոցենտ

Գագիկ Վազգենի Միքայելյան
Դոցենտ

Գրիգորի Արտաշեսի Կարագուլյան
Դոցենտ

Մհեր Սոսի Մարտիրոսյան
Դոցենտ

Արամ Միքայելի Հակոբյան
Դոցենտ

Կարեն Ալեքսանդրի Քեռյան
Ասիստենտ

Անուշ Արարատի Վարդանյան
Դասախոս