Արաբագիտության ամբիոնը՝ որպես ԵՊՀ գիտաուսումնական ինքնուրույն ստորաբաժանում, հիմնվել է 1992 թ.–ին, երբ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ Արաբական և թուրքական բանասիրության և Արևելքի երկրների պատմության ամբիոնների վերակազմավորման արդյունքում ստեղծվեց Արաբագիտության ամբիոն։
Արաբերենը դասավանդվել է Երևանի համալսարանում նրա հիմնադրման առաջին օրերից, 40-ական թթ.-ին բանասիրական ֆակուլտետի կազմում ձևավորվել է արևելյան լեզուների ամբիոն, իսկ 1968 թ.-ից, երբ հիմնվեց արևելագիտության ֆակուլտետը, այդ ամբիոնը բաժանվեց երկու՝ իրանական բանասիրության և արաբական և թուրքական բանասիրության ամբիոնների։
Այժմ ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները. լեզվաբանությունը, միջնադարյան արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, նոր և նորագույն ժամանակների արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը, ինչպես նաև եբրայագիտությունը։
2009 թ.-ից արաբագիտության ամբիոնի գործող վարիչն է պ.գ.թ. դոցենտ Հ. Քոչարյանը:

Աշխատակիցներ

Հայկ Մկրտչի Քոչարյան
Ամբիոնի վարիչ

Դավիթ Արտաշեսի Հովհաննիսյան
Պրոֆեսոր

Սոնա Ալբերտի Տոնիկյան
Դոցենտ

Ալիս Ժիրայրի Էլոյան
Դոցենտ

Ռուբեն Միքայելի Միրաքյան
Դոցենտ

Սամվել Բորիսի Կարաբեկյան
Դոցենտ

Մարիամ Արմենի Էլմասյան
Ասիստենտ

Վահե Հակոբի Հակոբյան
Դասախոս

Զարուհի Եղիշեի Համազասպյան
Դասախոս

Նաիրա Էդիկի Սահակյան
Դասախոս

Աննա Սամվելի Դանիելյան
Դասախոս
Սյուզաննա Կամոյի Գյոզալյան
Դասախոս

Գայանե Սերգեյի Մկրտումյան
Դասախոս