Ֆիզիկայի ֆակուլտետ
Faculty of Physics
Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը համալսարանում սկսվել է 1922 թվականից:
>
Միշա Արիստակի Ղազարյան

Պրոֆեսոր | Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոն
Կրթություն
Երևանի Պետական համալսարան, ֆիզ. մաթ. ֆակուլտետ, 1953 - 1958 թթ.
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտուրա, 1964 - 1967 թթ.

Գիտական աստիճան
թեկնածուական – “Колориметрическое и спектрометрическое исследования ядер планетарных туманностей”, 1967, Бюраканская астрофизическая обсерватория АН АССР ]
դոկտորական – “Новые галактики с ультрафиолетовым избытком и их спектральное и морфологическое исследование”, 1986, Երևանի Պետական համալսարան

Աշխատանքային գործունեություն , կոչում
1968 թ. սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս
1971 թ. հունիսից մինչև 1989 թ. հունվարը աշխատել է նույն ամբիոնում որպես դացենտ
1989 թ. հունվարից մինչև 1994 թ. հունիսը աշխատել է որպես պրոֆեսոր, այնուհետև մինչև 2005թ. սեպտեմբերի 1-ը եղել է աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ
2005 թ. սեպտեմբերի 1-ից մինչև օրս (2014թ.) աշխատում է Վ.Հ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնում որպես պրոֆեսոր

Կարդացված և կարդացվող դասընթացները
Ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին դասավանդել է «Աստղագիտություն» առարկան:Վ.Հ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնում այժմ էլ դասավանդում է «Միգամածությունների ֆիզիկա», «Սպեկտրալուսաչափություն», «Դիտումների մաթեմատիկական մշակում» և «Աստղաֆիզիկա» առարկաները:

Գիտական հետաքրքրությունների բնագավարը Աստղերի և միգամածությունների ֆիզիկա, ինչպես նաև գերմանուշակագույն ավելցուկով (ԳՄԱ) գալակտիկաների հայտնաբերում (702 գալակտիկա) և նրանց սպեկտրալ, ձևաբանական և գունաչափական ուսումնասիրություններ:

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանին կից գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ

Պարգևներ
Ստացել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի կողմից հայտարարված 1-ին կարգի և լավագույն աշխատանքի մրցանակներ:
1979 թ. արժանացել է ԵՊՀ-ում առաջին անգամ գիտական աշխատանքների համար հայտարարված մրցույթի 1-ին կարգի մրցանակին:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

astro@ysu.am

Մ.Ա. Ղազարյան , Ժ.Ռ. Մարտիրոսյան
Связь между морфологическими классами и спектрально-морфологическими характеристиками галактик с УФ-избытком (Գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաների ձևաբանական դասերի և սպեկտրալ ձևաբանական բնութագրերի կապը)
2008 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2008, #3, էջ 76-81 (ռուսերեն)
|